Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Երկրաշարժ Շիրակի մարզում. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

13.11.2019, 21:04
Երկրաշարժը զգացվել է Զույգաղբյուր գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժ Շիրակի մարզում. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 19:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.900 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարություն:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Զույգաղբյուր գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ:–0–