Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում 19–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել

26.11.2019, 13:53
Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում 19–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում 19–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում 19–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել։

«Նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:–0–