Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում. KIA–ն մասամբ հայտնվել է մայթին

05.12.2019, 14:17
Ժամը 10:00-ի սահմաններում Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Lexus և KIA մակնիշների ավտոմեքենաները
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում. KIA–ն մասամբ հայտնվել է մայթին

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10:00-ի սահմաններում Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Lexus և KIA մակնիշների ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Բախման հետևանքով էլ KIA-ն մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:  Օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից` հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել:–0–