Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Առավոտյան պայթյուն է որոտացել Արշակունյաց պողոտայում, կան զոհեր (ՖՈՏՈ)

22.04.2021, 11:46
Այսօր առավոտյան արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում. ՖՈՏՈ
Առավոտյան պայթյուն է որոտացել Արշակունյաց պողոտայում, կան զոհեր (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. Այսօր առավոտյան արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում։ 

взрыв



ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

взрыв

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

взрыв

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում, պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը։

взрыв

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Դ․ Գ․-ն և Ս․ Բ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել են։

взрыв