Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Արամի փողոցի թունելի մոտակայքում` հորանում, այրվում են «Փոքր Կենտրոն» թաղամասը սնուցող հոսանքալարերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

30.04.2021, 15:00
Արամի փողոցի թունելի մոտակայքում` հորանում, այրվում են «Փոքր Կենտրոն» թաղամասը սնուցող հոսանքալարերը, դեպքի վայրում աշխատում է 6 մարտական հաշվարկ.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Արամի փողոցի թունելի մոտակայքում` հորանում, այրվում են «Փոքր Կենտրոն» թաղամասը սնուցող հոսանքալարերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./ԱՌԿԱ/.ԱԻՆ–ից հայտնել են Արամի փողոցի թունելում առաջացած ծխի պատճառը։



Ինչպես հայտնեցին ԱԻն–ից ապրիլի 30-ին, ժամը 07:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում:

задымление

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

задымление

Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը։–0–