Եվրոպայի ճգնաժամի ամենածանր փուլն անցել է, կարծում է Եվրահանձնաժողովի ղեկավարը
04.04.2013,
10:28
Եվրոպայի տնտեսական ճգնաժամի ամենածանր փուլը հետևում է մնացել, չորեքշաբթի Պրահայում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ժոզե Մանուել Բարոզուն Չեխիայի վարչապետ Պետր Նեչասի հետ հանդիպումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի տնտեսական ճգնաժամի ամենածանր փուլը հետևում է մնացել, չորեքշաբթի Պրահայում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ժոզե Մանուել Բարոզուն Չեխիայի վարչապետ Պետր Նեչասի հետ հանդիպումից հետո։
«Չնայած այն բոլոր խնդիրներին, որոնց հետ մենք մշտապես բախվում ենք, Եվրամիությունը հաղթահարել է արդեն ճգնաժամի ամենածանր փուլը»,– ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը Նեչասի հետ հանդիպման ավարտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ նրա, Կիպրոսի վերջին իրադարձություններն ուժեղացրին ԵՀ–ի` բանկային հատվածը բարեփոխելու ձգտումը։ «Եթե միասնական բանկային վերահսկողության համակարգն արդեն աշխատեր, ապա Կիպրոսի խնդիրներն ավելի թեթև կլինեին»,– հայտարարել է Բարոզուն, ում խոսքն է մեջբերում ЧТК լրատվական գործակալությունը։
ԵՀ ղեկավարը երկօրյա այցով Պրահայում է գտնվում։ Չորեքշաբթի Բարոզուի և Չեխիայի նախագահի ներկայությամբ Պրահայում առաջին անգամ հանդիսավոր կերպով բարձրացվեց Եվրամիության դրոշը։ Արարողության ավարտից հետո Միլոշ Զեմանը Բարոզուի ներկայությամբ իր ստորագրությունը դրեց Լիսաբոնի համաձայնագրի տակ, որը չէր ստորագրել Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը։
Նախորդ տարվա հոկտեմբերի 8–ին Եվրամիության կողմից ստորագրած Լիսաբոնի համաձայնագրի լրացումը նախատեսում է կայունացնող պահուստային արժութային հիմնադրամ ստեղծել։ Այդ հիմնադրամը ԵՄ–ի առանձին ֆինանսական ինստիտուտ չէ, այլ գործում է Միության անդամ երկրների միջև պայմանավորվածությունների հիման վրա։ -0-