Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԵՄ–ի ֆինանսների նախարարները հաստատել են Լատվիայի անդամակցումը եվրագոտուն

09.07.2013, 15:35
ԵՄ ֆինանսների նախարարները հաստատել են Լատվիայի անդամակցումը եվրագոտուն 2014 թվականից, ասվում է Եվրոպայի խորհրդի հաղորդման մեջ։ Ինչպես գրում է РБК–ն, լատվիական լատերի` եվրոյով փոխանակման ֆիքսված փոխարժեքը կազմում է եվրոյի դիմաց  0,702804  լատ։ Եվրաթղթադրամները և եվրադրամները Լատվիայում շրջանառության մեջ կդրվեն 2014 թվականի հունվարի 1–ից։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԵՄ ֆինանսների նախարարները հաստատել են Լատվիայի անդամակցումը եվրագոտուն 2014 թվականից, ասվում է Եվրոպայի խորհրդի հաղորդման մեջ։ Ինչպես գրում է РБК–ն, լատվիական լատերի` եվրոյով փոխանակման ֆիքսված փոխարժեքը կազմում է եվրոյի դիմաց  0,702804  լատ։ Եվրաթղթադրամները և եվրադրամները Լատվիայում շրջանառության մեջ կդրվեն 2014 թվականի հունվարի 1–ից։

Ավելի վաղ Եվրամիության առաջնորդները Բրյուսելի գագաթնաժողովում հավանության են արժանացրել Լատվիայի միացումը եվրագոտուն 2014 թվականից։ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել ընդունել Լատվիային եվրագոտի 2013 թվականի հունիսի սկզբին, քանի որ երկիրը պատասխանում է արժութային միության անդամակցության բոլոր չափանիշներին։ Եվրահանձնաժողովը եզրակացրել է, որ գնաճը, երկարաժամկետ տոկոսադրույքները, բյուջետային պակասուրդը և Լատվիայի պետպարտքի մակարդակը բավականին ցածր են` միասնական եվրոպական արժույթին սահուն անցնելն ապահովելու համար։ Եվրոպայի կենտրոնական բանկը հաստատել է նաև, որ Լատվիան համապատասխանում է եվրոյի անցնելու բոլոր պաշտոնական չափանիշներին, թեև մատնանշել է երկարաժամկետ ֆինանսական կայունության ռիսկերը։

Լատվիան կդառնա եվրագոտու 18–րդ անդամը։ -0-