Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Ուկրաինան ռուսական գազը կփոխարինի թուրքմենականով

21.02.2013, 11:47
Ուկրաինայի վարչապետը երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի` Թուրքմենստան կատարած այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները «Ուկրաինայի էներգետիկ անկախության ապահովման ճանապարհին զգալի քայլ» է անվանել։
Ուկրաինան ռուսական գազը կփոխարինի թուրքմենականով
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի վարչապետը երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի` Թուրքմենստան կատարած այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները «Ուկրաինայի էներգետիկ անկախության ապահովման ճանապարհին զգալի քայլ» է անվանել։

«Էներգետիկ նոր ռազմավարությունը խոսքեր չեն, այլ` գործեր։ Նախագահի և կառավարության սուվերեն էներգետիկ քաղաքականության գլխավոր արդյունքը մեր քաղաքացիների համար կոմունալ արդար սակագների ապահովումն է և ուկրաինական ձեռնարկություններն արդար գնով գազի ապահովումը։ Միաժամանակ, մեր կարծիքով, դա կնպաստի գազային ոլորտում համագործակցության փոխշահավետ բանաձևի որոնմանը ռուսական գործընկերների հետ»,– ընդգծել է Նիկոլայ Ազարովը նախարարների կաբինետի նիստում, հաղորդում է rbc.ru–ն։

Հիշեցնենք, որ 2013 թվականի փետրվարի կեսին Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Նավթոգազ Ուկրաինի» ազգային բաժնետիրական ընկերության և «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի կողմից, որում, մասնավորապես, ասվում է դեպի Ուկրաինա և Եվրոպայի երկրներ գազամատակարարումների վերսկսման հավանականության, ինչպես նաև Թուրքմենստանի տարածքում հանքավայրերի հետախուզման մասին։ -0-