Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Տուսկ. Հունաստանի մասով համաձայնագիր չկա, ԵՀ արտահերթ գագաթնաժողով չի լինի

26.06.2015, 11:12
Եվրամիության պետության ղեկավարների գագաթնաժողովը որոշել է եվրագոտու առաջնորդների արտահերթ գագաթնաժողով չհրավիրել Հունաստանի վարկավորման ծրագրի քննարկման համար, ասել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ուրբաթ գիշերվա մամուլի ասուլիսում։
Տուսկ. Հունաստանի մասով համաձայնագիր չկա, ԵՀ արտահերթ գագաթնաժողով չի լինի
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրամիության պետության ղեկավարների գագաթնաժողովը որոշել է եվրագոտու առաջնորդների արտահերթ գագաթնաժողով չհրավիրել Հունաստանի վարկավորման ծրագրի քննարկման համար, ասել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ուրբաթ գիշերվա մամուլի ասուլիսում։

«Հունաստանի հետ առայժմ համաձայնագիր չկա։ Այդ պատճառով ես խնդրել եմ Եվրախմբի ղեկավարին պատմել մեզ իրավիճակի մասին։ Առաջնորդները համաձայնել են, որ պետք չէ ևս մեկ եվրագագաթնաժողով ոչ վաղը, ոչ էլ հանգստյան օրերին»,– ասել է Տուսկը, հաղորդում է Փրայմը։

Նա նշել է, որ Եվրախումբը` եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը, կարող է հանդիպել շաբաթ օրը։ -0-