Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Պուտին. Ռուսաստանը, Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան, ընդլայնում է ազատությունը բիզնեսի համար

19.06.2015, 16:43
Ռուսաստանը, Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան, չի փակում շուկան, այլ ընդլայնում է ազատությունը բիզնեսի համար, ուրբաթ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Պուտին. Ռուսաստանը, Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան, ընդլայնում է ազատությունը բիզնեսի համար
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը, Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան, չի փակում շուկան, այլ ընդլայնում է ազատությունը բիզնեսի համար, ուրբաթ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ներկրումը փոխարինող ծրագրի էությունը ոչ թե սեփական շուկան փակելն է, մեկուսանալն համաշխարհային տնտեսությունից, մենք պետք է սովորենք արտադրել որակյալ մրցունակ արտադրանք, որը պահանջված է ոչ միայն մեզ մոտ` Ռուսաստանում, այլ նաև համաշխարհային գլոբալ շուկաներում։ Վերջին հաշվով` խնդիրն է ավելի ամբողջական և արդյունավետ օգտագործել մեր ներքին հնարավորությունները` զարգացման խնդիրների լուծման համար», – ասել է Պուտինը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ։

«Արտաքին սահմանափակումներին մենք պատասխանում ենք ոչ թե տնտեսությունը փակելու միջոցով, այլ` ազատության ընդլայնման, Ռուսաստանի բաց լինելու մակարդակի ավելացման միջոցով, և սա նշանաբան չէ, սա մեր իրական քաղաքականությունն է, այն աշխատանքը, որ մենք այսօր իրականացնում ենք  բիզնեսի համար պայմաններ ստեղծելու, նոր գործընկերներ փնտրելու և նոր շուկաներ բացելու, խոշորագույն ինտեգրացիոն նախագծերի իրականացմանը մասնակցելու ուղղությամբ», – ընդգծել է նա։ –0–