Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

Օբաման վստահ է, որ ԱՄՆ–ն կշրջանցի «ֆիսկալային ճեղքվածքը»

24.12.2012, 14:09
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահություն է հայտնել, որ ԱՄՆ–ին կհաջողվի շրջանցել «ֆիսկալային ճեղքվածքը»։ ԱՄՆ նախագահի խոսքը հնչել է ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով CBS հեռուստաալիքին։
Օբաման վստահ է, որ ԱՄՆ–ն կշրջանցի «ֆիսկալային ճեղքվածքը»
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահություն է հայտնել, որ ԱՄՆ–ին կհաջողվի շրջանցել «ֆիսկալային ճեղքվածքը»։ ԱՄՆ նախագահի խոսքը հնչել է ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով CBS հեռուստաալիքին։

Սպիտակ տան ղեկավարն իր հայտարարությունն արել է Սենատում դեմոկրատների առաջնորդ Հարի Ռիդի և ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների խոսնակ, հանրապետական Ջոն Բոների հետ կայացած բանակցություններից հետո։

Նախագահը կոչ է արել կուսակցությանը փոխզիջման գնալ` ընդգծելով, որ ներկա պահին ԱՄՆ–ի տնտեսությանը լրացուցիչ բարդություններ պետք չեն։ Միաժամանակ Օբաման պատրաստակամություն հայտնեց ընդունել ինչպես համալիր որոշումներ, այնպես էլ մասնակի միջոցներ։

Չնայած բոլոր դժվարություններին` նախագահը վստահություն է հայտնել վատ սցենարը շրջանցելու հնարավորության հարցում։ –0–