Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Նյու Յորքը լրացուցիչ հարկ կսահմանի միլիոնատերերի նկատմամբ

20.03.2013, 11:16
Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն օրենսդրական ժողովի հետ համաձայնեցրել է տեղական հարկի ներմուծումը այն ամերիկացիների նկատմամբ, ում անձնական տարեկան եկամուտը գերազանցում է մեկ մլն դոլարը կամ ընտանեկանը կազմում է երկու մլն դոլարից ավելի, տեղեկացվում է New York Times թերթի վեբ կայքում։
Նյու Յորքը լրացուցիչ հարկ կսահմանի միլիոնատերերի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն օրենսդրական ժողովի հետ համաձայնեցրել է տեղական հարկի ներմուծումը այն ամերիկացիների նկատմամբ, ում անձնական տարեկան եկամուտը գերազանցում է մեկ մլն դոլարը կամ ընտանեկանը կազմում է երկու մլն դոլարից ավելի, տեղեկացվում է New York Times թերթի վեբ կայքում։

Նահանգի տարածքում գտնվում է լրացուցիչ «միլիոնատերերի հարկի» տակ ընկնող 39 հազար տնային տնտեսություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Առաջին անգամ միլիոնատերերի եկամուտների լրացուցիչ հարկը մտցվել է Նյու Յորք նահանգում 2011թ.–ին, սակայն այդ ժամանակ նահանգապետը հայտնել էր, որ միջոցը «ժամանակավոր արտակարգ բնույթ» է կրում։ Հարուստների նկատմամբ լրացուցիչ հարկ են մտցրել Կալիֆոռնիա և Մերիլենդ նահանգները, նման ֆիսկալային միջոց է դիտարկում նաև Մինեսոտան։

Ամենահարուստ մարդկանց նկատմամբ հարկի ներառումը «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման պահանջներից մեկն էր, որն առաջացավ 2011թ.–ին և ի սկզբանե աջակցություն ստացավ բնակչության կողմից, սակայն այնուհետև մարգինալացվեց։ –0–