Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Նավթի պաշարներ են հայտնաբերվել Պարագվայում, արդյունահանումը կսկսվի 2013 թվականին

27.11.2012, 12:17
Պարագվայի նախագահ Ֆեդերիկո Ֆրանկոն հայտարարել է, որ երկրում առաջին անգամ նավթի հանքավայր է հայտնաբերվել, և արդեն հաջորդ տարվա առաջին կիսամյակում Պարագվայն իր տեղը կզբաղեցնի նավթարդյունահանող երկրների շարքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արգենտինյան ԶԼՄ-ներին:
Նավթի պաշարներ են հայտնաբերվել Պարագվայում, արդյունահանումը կսկսվի 2013 թվականին
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Պարագվայի նախագահ Ֆեդերիկո Ֆրանկոն հայտարարել է, որ երկրում առաջին անգամ նավթի հանքավայր է հայտնաբերվել, և արդեն հաջորդ տարվա առաջին կիսամյակում Պարագվայն իր տեղը կզբաղեցնի նավթարդյունահանող երկրների շարքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արգենտինյան ԶԼՄ-ներին:

Երկուշաբթի օտարերկրացի ներդրողների հետ հանդիպմանը Ֆրանկոն հայտարարել է, որ հանքավայրը հայտնաբերվել է Պիրիտի գետաբերանում, Բոկերոն դեպարտամենտ (Արգենտինայի հետ սահմանին մոտ, երկրի մայրաքաղաք Ասունսյոնից 500 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք):
   
«Պարագվայը, հավանաբար, հաջորդ տարվա ապրիլին կամ հունիսին կընդգրկվի նավթարդյունահավող երկրների ցուցակում»,- նախագահի խոսքն են մեջբերում արգենտինական ԶԼՄ-ները:

Հայտնաբերված նավթը, ըստ նրա, «լավորակ է» և «բավարար քանակության», ինչի «վկայությունն են նավթահետախուզում իրականացրած ընկերությունների տվյալները»: Հաջորդ շաբաթվա սկզբում, հայտնեկ է նախագահը, ինքն անձամբ կմեկնի այն վայրը, ուր հայտնաբերվել է նավթը:

«Պարագվայը ոչ միայն մաքուր և վերականգնվող հիդրոէլեկտրաէներգիայի արտադրման համաշխարհային չեմպիոն կլինի, այլ նաև... աստիճանաբար կդառնա նավթարտադրող երկիր»,- ասել է նա: -0-