Նավթի համաշխարհային գներն աճել են արդյունահանման կրճատման ֆոնին
29.08.2012,
14:02
Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առուվաճառքի արդյունքում աճ են ցուցադրել «Իսահակ» փոթորկի պատճառով նավթի արդյունահանման կրճատման պատճառով, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առուվաճառքի արդյունքում աճ են ցուցադրել «Իսահակ» փոթորկի պատճառով նավթի արդյունահանման կրճատման պատճառով, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,86 դոլարով` բարելի դիմաց կազմելով 96,33 դոլար։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,32 դոլարով ` մեկ բարելի դիմաց կազմելով 112,58 դոլար։
Ավելի վաղ այս շաբաթ մի շարք էներգետիկ ընկերություններ տեղեկացրել էին Մեքսիկական ծոցից անձնակազմի մի մասին տարհանելու մասին, պատճառը ԱՄՆ ծովափին մոտեցող «Իսահակ» արևադարձային փոթորիկն է եղել, որն ավելի ուշ ուժեղացել է՝ հասնելով մինչև առաջին կարգի փոթորկի: Օդերևութաբանները չեն բացառում, որ «Իսահակը» կարող է ուժեղանալ՝ հասնելով մինչև երկրորդ կարգի: Ըստ ԱՄՆ անվտանգության և բնության պաշտպանության իրավունքների կիրառման հարցերի գրասենյակի տվյալների, փոթորկի մոտենալու պատճառով երեքշաբթի նավթի արդյունահանումը կրճատվել է 93,28 տոկոսով, բնական գազինը՝ 66,7 տոկոսով:
Մեքսիկական ծոցին բաժին է հասնում նավթի օրական արդյունահանման ընդամենը 23 տոկոսը և ԱՄՆ գազի օրական արդյունահանման 7 տոկոսը:
Չորեքշաբթի շուկաները սպասում են ԱՄՆ-ի նավթի պաշարների վերաբերյալ Էներգետիկայի նախարարության շաբաթական տվյալներին: Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանների կանխատեսման համաձայն, ԱՄՆ-ի նավթի առևտրային պաշարները (բացառությամբ ռազմավարական պաշարների) օգոստոսի 24-ին ավարտված շաբաթվա ընթացքում նվազել են 2 մլն բարելով կամ 0,6 տոկոսով:
Երեքշաբթի կայացած առևտրային նստաշրջանի ընթացքում «սև ոսկու» գները բարձրացել են նաև Վենեսուելայի Amway խոշորագույն նավթավերամշակող գործարանի հրդեհի հնարավոր հետևանքների վերաբերյալ տվյալների ֆոնին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրդեհը հաջողվել է մարել, և ձեռնարկությունը կարող է վերսկսել աշխատանքը երկու օրվա ընթացքում: -0-