Նավթի համաշխարհային գները բարձրացել են ՕՊԵԿ–ի կանխատեսումների ֆոնին
17.01.2013,
09:55
Չորեքշաբթի կայացած առուվաճառքների արդյունքում նավթի համաշխարհային գները բարձրացել են։ Պատճառը ՕՊԵԿ–ի հրապարակած կանխատեսումն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի կայացած առուվաճառքների արդյունքում նավթի համաշխարհային գները բարձրացել են։ Պատճառը ՕՊԵԿ–ի հրապարակած կանխատեսումն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի փետրվարյան ֆյուչերսների գինն առուվաճառքի ավարտին ավելացել է 0,31 դոլարով` բարելի դիմաց կազմելով 110,61 դոլար։ WTI թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը ավելացել է 0,96 դոլարով` բարելի դիմաց կազմելով 94,24 դոլար։
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) հունվարյան զեկույցում պահպանել է նավթի պահանջարկի աճը 2013 թվականին`օրական 800 հազար բարելի մակարդակում։ Միաժամանակ զեկույցում նշվել է, որ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսական անկայունությունը նավթի վրա այնպես չի ազդի, ինչպես նախորդ տարի։
Գնանշումների վրա ազդել է նաև Հյուսիսային ծովի բրիտանական մասում Brent System նավթամուղի աշխատանքների դադարեցումը ներքին արտահոսքի պատճառով։ Նավթամուղը նավթի է տեղափոխում Sullom Voe արտահանման տերմինալ և օրական 100 հազար բարել հզորություն ունի։-0-