Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՄԱԿ–ի փորձագետները մսի համաշխարհային սպառման սրընթաց աճ են կանխատեսում

15.07.2014, 12:52
Զարգացող երկրներում բնակչության եկամուտների աճը կհանգեցնի նրան, որ աշխարհում սրընթաց կերպով կաճի մսի արտադրությունը։ Նման եզրակացության են հանգել ՄԱԿ–ի արտադրական և գյուղատնտեսական կազմակերպության (FAO) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) վերլուծաբանները` ներկայացնելով առաջիկա տասը տարիներին գլոբալ շուկայի զարգացման կանխատեսման համատեղ զեկույցը։ Մսի ռուս արտադրողները դժվար թե կարողանան գումար վաստակել այդ միտումով, քանի որ ընկերությունները ելք չունեն դեպի արտաքին շուկաներ, հաղորդում է РБК–ն։
ՄԱԿ–ի փորձագետները մսի համաշխարհային սպառման սրընթաց աճ են կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Զարգացող երկրներում բնակչության եկամուտների աճը կհանգեցնի նրան, որ աշխարհում սրընթաց կերպով կաճի մսի արտադրությունը։ Նման եզրակացության են հանգել ՄԱԿ–ի արտադրական և գյուղատնտեսական կազմակերպության (FAO) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) վերլուծաբանները` ներկայացնելով առաջիկա տասը տարիներին գլոբալ շուկայի զարգացման կանխատեսման համատեղ զեկույցը։ Մսի ռուս արտադրողները դժվար թե կարողանան գումար վաստակել այդ միտումով, քանի որ ընկերությունները ելք չունեն դեպի արտաքին շուկաներ, հաղորդում է РБК–ն։

Հավերը «ոգևորվում են»

Ինչպես նշվում է զեկույցում, տարբեր մսամթերքի գինն աշխարհում մինչև 2023 թիվը կաճի 23.3 տոկոսով (58 մլն տոննա), միաժամանակ աճի առյուծի բաժինը (78%) բաժին է ընկնում զարգացող երկրներին։  FAO–ի փորձագետները կարծում են, որ տասը տարի անց մսի արտադրության ամենամեծ ծավալը (50%) բաժին կընկնի հավի մսին` գնային մատչելիության հաշվին։ Ներկայում աշխարհում ամենասպառվող մսի տեսակին` խոզի մսին, բաժին կընկնի մսի արտադրության 30 տոկոսը, 14 տոկոսը բաժին կընկնի տավարի մսին, 6 տոկոսը` ոչխարի մսին։

Կանխատեսվում է, որ մսի սպառման ավելացմանը զուգընթաց հացահատիկի գները կշարունակեն կրճատվել առաջիկա երկու տարիների ընթացքում, ինչից հետո կկայունանան` հասնելով 2008 թվականի մակարդակին, մինչդեռ մսի, կաթի և ձկան գները կաճեն։

Հացահատիկի արտադրությունն աշխարհում առաջիկա տասը տարիներին կավելանա 15 տոկոսով, գլխավորապես կենսավառելիքի արտադրության համար օգտագործվող մշակաբույսերի հաշվին։

«Հացահատիկային մշակաբույսերը դեռևս կազմում են աշխարհի երկրների մեծամասնության սննդակարգի հիմքը, սակայն բնակչության եկամուտների աճի և գլոբալ ուրբանիզացման հետևանքով սպառողները կանցնեն սպիտակուցների և ճարպերի ավելի մեծ պարունակությամբ մթերքների։ Համաշխարհային գյուղատնտեսության գլոբալ միտումը կաթի, մսի արտադրության ավելացումն է և ավանդական բրնձի ու հացահատիկի սպառման կրճատումը սպառողական ճաշակների փոփոխությանը համապատասխան»,– նշվում է զեկույցում։

17 տոկոսի էական աճ կգրանցվի նաև ձկան բնագավառում, հիմնականում` ակվամշակույթի (ձկան արդյունաբերական աճեցում ձկնաբուծարաններում) ձեռնարկությունների զարգացման շնորհիվ։ FAO–ի տվյալներով, արդեն այսօր արհեստականորեն աճեցրած ձկանը բաժին է ընկնում շուկայում ներկայացված ձկնարտադրանքի 40 տոկոսը։

Ուկրաինան կշահի, Ռուսաստանը` ոչ

Վերլուծելով Արևելյան Եվրոպայի երկրների ագրոբիզնեսի իրավիճակը, զեկույցի հեղինակները հատուկ առանձնացնում են Ուկրաինան, որը, հետազոտողների կարծիքով, առաջիկա տասը տարիներին պետք է վերածվի խոշորագույն խաղացողներից մեկի պարենի գլոբալ շուկայում։ «Ուկրաինան պետք է առանցքային խաղացող և հացահատիկի ու արևածաղկի սերմերի խոշորագույն արտադրող դառնա Եվրոպայում` ծավալներով առաջ անցնելով ԵՄ–ից և Ռուսաստանից,– նշվում է զեկույցում։ – Բացի այդ, Ուկրաինան առաջիկա տասնամյակում կդառնա Եվրոպայում միակ երկիրը մսի շուկայի դրական առևտրային հաշվեկշռով»։

Մսի ազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Յուշինը կարծում է, որ չնայած գլոբալ սպառման ավելացմանը, ռուս արտադրողները դժվար թե գերեկամուտների հույս ունենան։ «Ռուս արտադրողների համար արտադրության գլոբալ աճի իրավիճակն այդքան էլ դրական չէ, քանի որ մսի արտադրությունը մեր երկրում աճում է, իսկ արտաքին շուկաներ ելք չկա,– РБК–ին պատմել է Յուշինը։ – Եթե իրավիճակը չփոխվի, ապա մրցակցությանը դիմանալու համար մեր ընկերությունները ստիպված կլինեն կրճատել գները, իսկ հետագայում` նույնիսկ նվազեցնել արտադրությունը»,– ավելացնում է նա։

Գլոբալ շուկայում առաջիկա երկու տարիներին հացահատիկի գների կրճատումը դժվար թե անդրադառնա Ռուսաստանի վրա, վստահ է «Սովէկոն» կենտրոնի գործադիր տնօրեն Անդրեյ Սիզովը։ «Այժմ հացահատիկի գներն արդեն ամենացածրն են վերջին մի քանի տարիներին` մոտ 200 եվրո մեկ տոննայի համար»։ -0-