Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՄԱԳԱՏԷ-ն վերսկսում է աշխատանքը Իրանում. Գրոսի

27.08.2025, 10:48
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ գործակալության տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով կվերսկսի աշխատանքը
ՄԱԳԱՏԷ-ն վերսկսում է աշխատանքը Իրանում. Գրոսի

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/ . Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ գործակալության տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով կսկսի աշխատանքը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների առաջին խումբը վերադարձել է Իրան, և մենք պատրաստվում ենք վերսկսել աշխատանքը», - ասել է նա Fox News-ի եթերում։

Գրոսիի խոսքով՝ քննարկումներ են ընթանում՝ «տեսնելու համար, թե ինչ գործնական մեխանիզմներ է պետք ներդնել մեր աշխատանքի վերսկսումը հեշտացնելու համար»։

Նա բացատրել է, որ տեսուչները հիմնականում կաշխատեն այն վայրերում, որոնք չեն տուժել այս տարվա հունիսին Իսրայելի և Ամերիկայի ռմբակոծություններից։