Լոնդոնն առաջին տեղում է` ըստ բնակտարածքի քառակուսի մետրի արժեքի
13.11.2012,
11:39
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն ամենաթանկ բնակտարածքի համաշխարհային վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ՝ հղում անելով Բի-Բի-Սի ռադիոկայանին:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն ամենաթանկ բնակտարածքի համաշխարհային վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ՝ հղում անելով Բի-Բի-Սի ռադիոկայանին:
«Վերջին տարիներին Մերձավոր Արևելքի երկրներից, Չինաստանից և Ռուսաստանից դեպի Լոնդոն հարուստ գործարարների և ապահովված անձանց ներհոսքը հանգեցրել է լյուքս կարգի բնակելի անշարժ գույքի պահանջարկի և գների զգալի աճի»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ: Արդյունքում Լոնդոնը ներկայում գլխավորում է բնակտարածքի մեկ քառակուսի մետրի արժեքով մեգապոլիսների համաշխարհային ցուցակը:
Այսպես, Հայդ-Փարք հասցեում նոր բնակարանի մեկ քառակուսի մետրի գինը կազմում է 103,4 հազար դոլար: «Ոչ մի տեղ բնակտարածությունն այսքան բարձր գներ չունի»,- նշում է ռադիոկայանը:
Կենտրոնական Լոնդոնի մեկ այլ հարուստ շրջանում՝ Ռիջընթ-փարքում, բնակմակերեսի մեկ քառակուսի մետրի կազմում է մինչև 70 հազար դոլար, Ֆիտցրոյ շրջանում՝ մինչև 50 հազար:
«Լոնդոնն այժմ վերածվել է մի հանգիստ նավահանգստի աշխարհաքաղաքական փոթորիկների ժամանակ, որոնք ծածկել են մի շարք երկրներ և տարածաշրջաններ: Սակայն հուսալի ապաստանի համար պետք է վճարել»,- նկատում է Բի-Բի-Սի-ն: -0-