Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Կլեպաչ. ՌԴ–ից կապիտալի արտահոսքը 2014թ.–ին կարող է կազմել 25–30 մլրդ դոլար

27.08.2013, 17:20
ՌԴ–ից կապիտալի արտահոսքը 2014թ.–ին կարող է կազմել 25–30 մլրդ դոլար` կախված նրանից, թե  տնտեսության զարգացման ինչպիսի սցենար կիրականացվի։ Ինչպես գրում է banki.ru–ն, այդ մասին երեքշաբթի տեղեկացրեց տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը։
Կլեպաչ. ՌԴ–ից կապիտալի արտահոսքը 2014թ.–ին կարող է կազմել 25–30 մլրդ դոլար
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԴ–ից կապիտալի արտահոսքը 2014թ.–ին կարող է կազմել 25–30 մլրդ դոլար` կախված նրանից, թե  տնտեսության զարգացման ինչպիսի սցենար կիրականացվի։ Ինչպես գրում է banki.ru–ն, այդ մասին երեքշաբթի տեղեկացրեց տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը։

Առավել պահպանողական սցենարի համաձայն` կապիտալի արտահոսքը 2014թ.–ին  կկազմի 30 մլրդ դոլար և 2015թ.–ին` 10 մլրդ դոլար։ Եթե երկրորդ սցենարն իրականացվի, որը կընկնի եռամյա բյուջեի հիմքում, ապա 2014թ.–ին արտահոսքը կկազմի 25 մլրդ դոլար, 2015թ.–ին զրոյական կլինի և կփոխվի 2016թ.–ին, երբ կլինի 20 մլրդ դոլար ներհոսք։ –0–