Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ճապոնիան 280 կղզի է ազգայնացնում

09.01.2014, 12:53
Ճապոնիան մտադիր է իր տարածքային ջրերում կամ բացառիկ տնտեսական գոտում գտնվող 280 կղզի ազգայնացնել, հաղորդում է Փրայմը` հղում անելով Reuters–ին։
Ճապոնիան 280 կղզի է ազգայնացնում
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Ճապոնիան մտադիր է իր տարածքային ջրերում կամ բացառիկ տնտեսական գոտում գտնվող 280 կղզի ազգայնացնել, հաղորդում է Փրայմը` հղում անելով Reuters–ին։

Դեռևս հինգ տարի առաջ ընդունված ծրագրի շրջանակում Ճապոնիան մտադիր է պարզել կղզիների սեփականատերերի ինքնությունը, ինչից հետո հողատարածքները կազգայանցվեն։ Ծրագրի գործողության ընթացքում Ճապոնիայի տարածքում 99 կղզի է ավելացել։

Ինչպես նշում են վերլուծաբանները, 280 կղզիները կարող են տարածքային վեճի առարկա դառնալ Ճապոնիայի և Հարավային Կորեայի ու Չինաստանի միջև, որի հետ Արևելաչինական ծովում անմարդաբնակ արշիպելագի պատճառով վեճը վերջին ժամանակներում սրվել է։ -0-