Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հունաստանի աշխատաշուկան խոստանում է մինչև 2017 թվականը չնվազեցնել նվազագույն աշխատավարձը

16.07.2013, 13:22
Նվազագույն աշխատավարձը Հունաստանում մինչև 2016 թվականի ավարտն անփոփոխ կմնա` ամիսը 586 եվրո, ասել է Հունաստանի աշխատանքի և սոցիալական ապահովման նախարար Յանիս Վրուցիսը` խորհրդարանում օրինագծերի կառավարական փաթեթի քննարկման կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Հունաստանի աշխատաշուկան խոստանում է մինչև 2017 թվականը չնվազեցնել նվազագույն աշխատավարձը

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նվազագույն աշխատավարձը Հունաստանում մինչև 2016 թվականի ավարտն անփոփոխ կմնա` ամիսը 586 եվրո, ասել է Հունաստանի աշխատանքի և սոցիալական ապահովման նախարար Յանիս Վրուցիսը` խորհրդարանում օրինագծերի կառավարական փաթեթի քննարկման կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Օրինագծերը նախատեսոմ են հազարավոր պետծառայողների ազատում, նոր հարկերի ներդրում, բյուջեի ծախսերի կրճատում, փոփոխություններ առողջապահության համակարգում, սեփականաշնորհում։ Հունաստանի արհմիությունները երեքշաբթի համընդհանուր գործադուլ են սկսել նոր քայլերի դեմ։

«Աշխատանքի նախարարությունը շարունակում է բարեփոխումների նախագիծը։ Այն կառուցվածքային ևս երկու լուրջ փոփոխություններ է առաջարկում աշխատաշուկայում և սոցապահովման շուկայում։ Խոսքը նվազագույն  աշխատավարձի նոր սահմանման և ապահովագրավճարների միասնական կենտրոնի նոր մեխանիզմի մասին է։ Առաջինը մեզ մոտեցնում է եվրոպական չափանիշներին և աշխատավարձի սահմանման միջազգային պրակտիկային»,– ասվում է նախարարի` գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունում։

Ըստ նրա, երկրորդ փոփոխությունը կարող է թույլ տալ օգտագործել մոնիթորինգի էլեկտրոնային և ապահովագրավճարների միասնական կառավարման ժամանակակից միջոցներ։

Նոր մեխանիզմը նախատեսում է, որ նվազագույն աշխատավարձը կսահմանվի կառավարության կողմից սոցիալական գործընկերների հետ խորհրդատվություններից հետո։ Արգելվում է սահմանել աշխատավարձ նվազագույնից ցածր կոլեկտիվ կամ անհատական աշխատանքային պայմանագրերում։ -0-