Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Գերմանիայի սպառողական գները 2013թ.–ի մայիսին տարեկան հաշվարկով աճել են 1.6%–ով

12.06.2013, 17:48
Գերմանիայի սպառողական գները (Եվրամիության հետ ներդաշնակեցված) 2013 թվականի մայիսին, վերջնական տվյալների համաձայն, տարեկան հաշվարկով աճել են 1.6 տոկոսով։ Ինչպես գրում է РБК–ն, նման տվյալներ է այսօր հրապարակել Գերմանիայի Դաշնային վիճակագրական ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի սպառողական գները (Եվրամիության հետ ներդաշնակեցված) 2013 թվականի մայիսին, վերջնական տվյալների համաձայն, տարեկան հաշվարկով աճել են 1.6 տոկոսով։ Ինչպես գրում է РБК–ն, նման տվյալներ է այսօր հրապարակել Գերմանիայի Դաշնային վիճակագրական ծառայությունը։

Ամսական հաշվարկով (ԵՄ–ի հետ ներդաշնակեցված) սպառողական գները Գերմանիայում մայիսին աճել են 0.3 տոկոսով։

Գերմանիայում գնաճը 2013 թվականի մայիսին կազմել է 1.5 տոկոս (աճ տարեկան հաշվարկով), ինչպես հաղորդվում էր ավելի վաղ։ Ամսական հաշվարկով սպառողական գները 2013 թվականի ապրիլին Գերմանիայում աճել են 0,4 տոկոսով։ -0-