Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ըստ նախնական տվյալների` Գերմանիայում ջրհեղեղի վնասը կազմում է նվազագույնը 10–12 մլրդ եվրո

12.06.2013, 13:24
Գերմանիայի արևելքը գրաված և դեպի հյուսիս շարժվող ջրհեղեղի վնասը կազմում է նվազագույնը 10–12 մլրդ եվրո, հաղորդում է РБК–ն` հղում անելով N-TV–ին։
Ըստ նախնական տվյալների` Գերմանիայում ջրհեղեղի վնասը կազմում է նվազագույնը 10–12 մլրդ եվրո
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի արևելքը գրաված և դեպի հյուսիս շարժվող ջրհեղեղի վնասը կազմում է նվազագույնը 10–12 մլրդ եվրո, հաղորդում է РБК–ն` հղում անելով N-TV–ին։ ԳԴՀ էկոնոմիկայի նախարար Ֆիլիպ Ռեսլերը Info RBB տարածաշրջանային ռադիակայանի եթերում տեղեկացրել է, որ տուժածներին միաժամանակյա փոխհատուցում կվճարվի ջրհեղեղի զոհերի օգնության հատուկ հիմնադրամից։ Հիմնադրամի ընդհանուր ծավալի մասին հարցը Ռեսլերը բաց է թողել։ Միաժամանակ ջրհեղից տուժած տարածաշրջաններում իշխանությունները փորձում են կանխել պատնեշների հետագա ճեղքման վտանգը։ Բրանդենբուրգի, Ստորին Սաքսոնիայի, Մեկլենբուրգի դաշնային հողերում կամավորականներն աբարտակներն ամրացնում են ավազե պարկերով և հողե թմբեր են կառուցում։ 2013թ.–ի հունիսի 10–ին քանդված Ֆիշբեկի ամբարտակը, չնայած բոլոր ջանքերին, չի հաջողվի վերականգնել։ Ուղղաթիռներից զինվորականներն ավազի պարկեր են նետում մինչև 100 մ քանդված ճեղքի մեջ։ –0–