Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Disney–ը հայտարարել է «Աստղային պատերազմների» նոր դրվագի թողարկման ամսաթիվը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

08.11.2013, 15:37
Disney-ը և Lucasfilm-ը հայտնել են «Աստղային պատերազմներ» ֆիլմի յոթերորդ դրվագի հաղորդագրության ամսաթիվը, որը ստեղծումը հանձնարարվել է «Ստարտրեկի» ռեժիսոր Ջեֆրի Ջեյքոբ Աբրամսին։
Disney–ը հայտարարել է «Աստղային պատերազմների» նոր դրվագի թողարկման ամսաթիվը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Disney-ը և Lucasfilm-ը հայտնել են «Աստղային պատերազմներ» ֆիլմի յոթերորդ դրվագի հաղորդագրության ամսաթիվը, որը ստեղծումը հանձնարարվել է «Ստարտրեկի» ռեժիսոր Ջեֆրի Ջեյքոբ Աբրամսին։

Ֆիմը, որին կմասնակցեն նախորդ շարքերի դերասանները` Քերի Ֆիշերը և Մարկ Հեմիլը, մեծ էկրանին կհայտնվի 2015թ.–ի դեկտեմբերի 18–ին։

«Աստղային պատերազմներ. դրվագ VII» կինոժապավենի նկարահանումները կմեկնարկեն 2014թ.–ի գարնանը, հաղորդում է filmpro.ru կինոպորտալը։

«Ուրախ ենք տեղեկացնել «Աստղային պատերազմներ. դրվագ VII» կինոնկարի հաղորդագրության պաշտոնական ամսաթիվը։ Այն էկրանին կհայտնվի ծննդյան տոներին։ Դա թույլ կտա մեր յուրօրինակ թիմին մեծ ուշադրություն հատկացնել ֆիլմին, որը պետք է իսկական սենսացիա դառնա»,– ասել է The Walt Disney Studios ղեկավար Ալան Հորնը։

Վերջերս ստեղծողները բաց քասթինգ հայտարարեցին, որը կանցկացվի Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի մի քանի քաղաքներում։  Սցենարով կզբաղվի նախագծի ռեժիսոր  Ջեֆրի Ջեյքոբ Աբրամսը, իսկ նրան կօգնի Լոուրենս Կազդանը, ով «Կայսրությունը պատասխան հարված է հասցնում» և «Ջեդայի վերադարձը» ֆիլմերի դրվագների համար տեքստ է գրել։

Մինչ օրս անհայտ է սյուժեն և գլխավոր հերոսների դերակատարների անունները։  Ըստ լուրերի, գլխավոր հերոս կդառնան Խան Սոլոյի (Հարիսոն Ֆորդ) և Լեա Օրգանի (Քերի Ֆիշեր) երեխաները։ Նոր դրվագը կնկարահանեն Pinewood լեգենդար ստուդիայում, որտեղ ստեղծվել են Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերը։ –0–