Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը դարձավ «Գազպրոմ-Մեդիա»-ի չորս ալիքների ղեկավարը

31.03.2015, 11:42
«Գազպրոմ-Մեդիա»-ն հոլդինգի շրջանակում ստեղծում է ժամանցային հեռուստաալիքների խումբ, որի մեջ կմտնեն ՏՆՏ, ՏՎ-3, «Պյատնիցա» («Ուրբաթ») և «2х2» ալիքները։ Դրանք կղեկավարի Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը։

Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը դարձավ «Գազպրոմ-Մեդիա»-ի չորս ալիքների ղեկավարը
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. «Գազպրոմ-Մեդիա»-ն հոլդինգի շրջանակում ստեղծում է ժամանցային հեռուստաալիքների խումբ, որի մեջ կմտնեն ՏՆՏ, ՏՎ-3, «Պյատնիցա» («Ուրբաթ») և «2х2» ալիքները։ Դրանք կղեկավարի Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը։

«Գազպրոմ-Մեդիա» հոլդինգը երկուշաբթի` մարտի 30–ին, հայտարարել է ժամանցային հեռուստատեսության խմբի ստեղծման մասին։ Դրանում կընդգրկվեն հոլդինգի հինգ եթերային ալիքներից չորսը` ՏՆՏ, ՏՎ-3, «Պյատնիցա» և «2х2» ալիքները։ Վերջին երեք ալիքները «Գազպրոմ–Մեդիա»-ի մաս են դարձել 2014 թվականին, ինչից հետո փակվել է Վլադիմիր Պոտանինի «Ինտերրոս»-ից «ՊրոֆՄեդիայի» հիմնական ակտիվների գնման գործարքը։ «Գազպրոմ–Մեդիա»-ում է ևս մեկ եթերային ալիք` ՆՏՎ–ն։ Բացի այդ, հոլդինգը կառավարում է «ՆՏՎ–Պլյուս» արբանյակային օպերատորին, որն ունի սպորտային ալիքներ, ինչպես նաև «Ռեդ Մեդիա» ընկերության սեփականատերն է («Ինդիա TV», «Շանսոն TV», «Ռուսկայա նոչ» և այլն), հաղորդում է РБК–ն։

Ժամանցային TV–ի խումբը կգլխավորի Արթուր Ջանիբեկյանը` Comedy Club Production–ի հիմնադիրներից և նախկին համասեփականատերերից մեկը։ Այդ արտադրողը (Comedy Club շոու, «Ինտերնի», «Ունիվեր» սերիալներ և այլն) ՏՆՏ–ի կոնտենտի հիմնական մատակարարն է։ 2011 թվականի դեկտեմբերին ՏՆՏ–ն ձեռք է բերել Comedy Club Production–ի 74,99%–ը 10,272 մլրդ ռուբլով, որոնցից 7,488 մլրդ ռուբլին վճարվել են միանգամից, մյուս 2,784 մլրդ ռուբլին` երեք տարիների ընթացքում նախապես պայմանավորված առանցքային ցուցանիշների հասնելու դեպքում։

Ջանիբեկյանը չի պատասխանել РБК–ի թղթակցի զանգին։ «Գազպրոմ–Մեդիա»-ի մամուլի քարտուղար Իննա Մոսկալյովան հրաժարվել է հավելյալ մեկնաբանություններից։ -0-