ՉԺՀ–ից և ԱՄՆ–ից ստացված նորությունների պատճառով նավթի գնի դինամիկան տարբեր ուղղություններ է ստանում
24.01.2013,
10:37
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի կայացած առուվաճառքի արդյունքում խառը դինամիկա են ցուցադրում` հիմնվելով ԱՄՆ–ի հումքի պաշարների դինամիկայի վիճակագրության և Չինաստանի արդյունաբերության գործնական ակտիվության տվյալների վրա, վկայում են առուվաճառքի տվյալները, գրում է Փրայմը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները հինգշաբթի կայացած առուվաճառքի արդյունքում խառը դինամիկա են ցուցադրում` հիմնվելով ԱՄՆ–ի հումքի պաշարների դինամիկայի վիճակագրության և Չինաստանի արդյունաբերության գործնական ակտիվության տվյալների վրա, վկայում են առուվաճառքի տվյալները, գրում է Փրայմը։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0,05 դոլարով կամ 0,04 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 110,61 դոլար։
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի մարտյան ֆյուչերսների գինն առքուվաճառքի ավարտին աճել է 0,29 դոլարով կամ 0,3 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 96,24 դոլար։
Ինչպես չորեքշաբթի տեղեկացրել է Նավթի ամերիկյան ինստիտուտը, մեծածախ պահեստներում հումքի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում աճել են 3,2 մլն բարելով, ինչը վերջին մեկուկես ամսվա համար առավելագույն ցուցանիշն է։ Միաժամանակ վառելիքի պաշարները կրճատվել են 1,6 մլն բարելով։
Էներգետիկայի նախարարությունը հինգշաբթի կհրապարակի նավթի պաշարների պաշտոնական վիճակագրությունը։ Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, այդ ցուցանիշը կաճի 2 մլն բարելով։ «Պաշարների ավելացման սպասումները բացասական անդրադարձ կունենան գների վրա»,–կարծում են Australia & New Zealand Banking Group–ի վերլուծաբանները` Մարի Պերվանը (Mark Pervan) և Նատալի Ռամպոնոն (Natalie Rampono), որոնց խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը։
Գների աճին կնպաստեն HSBC բանկից ստացված նորությունները։ Բանկի վերլուծաբանների կողմից Չինաստանի մշակող արդյունաբերության գործնական ակտիվության հաշվարկած ցուցիչը հունվարին, ըստ առաջին գնահատականի, աճել է` նախորդ ամսում գրանցված 51,5 կետից հասնելով 51,9 կետի։ Ցուցիչի բարձրացումը ենթադրվում էր մինչև 51,7 կետը։ –0–