Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-8

Չինաստանում հաստատել են ներդրողների մտավախությունները. տնտեսության աճը դանդաղում է

12.07.2013, 13:24
Չինաստանի տնտեսական աճը կդանդաղի ընթացիկ ֆինանսական տարում` մինչև 7 տոկոս, կարծում է երկրի ֆինանսների նախարար Լու Ջիվեյը, ով գտնվում է ԱՄՆ–ում։ Այսպիսով, նա հաստատել է, որ ցուցանիշը կառավարության սպասումներից ցածր կգտնվի` 7,5 տոկոս մակարդակում և ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ–ի աճից զգալիորեն ցածր` 7,7 տոկոս մակարդակում, հաղորդում է РБК–ն։

Չինաստանում հաստատել են ներդրողների մտավախությունները. տնտեսության աճը դանդաղում է
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Չինաստանի տնտեսական աճը կդանդաղի ընթացիկ ֆինանսական տարում` մինչև 7 տոկոս, կարծում է երկրի ֆինանսների նախարար Լու Ջիվեյը, ով գտնվում է ԱՄՆ–ում։ Այսպիսով, նա հաստատել է, որ ցուցանիշը կառավարության սպասումներից ցածր կգտնվի` 7,5 տոկոս մակարդակում և ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ–ի աճից զգալիորեն ցածր` 7,7 տոկոս մակարդակում, հաղորդում է РБК–ն։

Միաժամանակ խոսքը չի վերաբերում տնտեսության «խիստ վայրէջքի» ռիսկին, քանի որ ՀՆԱ–ի աճի տեմպերի դանդաղումը կառուցվածքային բարեփոխումների անցկացման գործընթացի անքակտելի մասն է, որոնք անհրաժեշտ են ազգային տնտեսության մեծ բացահայտման ապահովման և արտահանումից կախված նվազման համար, ընդգծել է Լու Ջիվեյը։

Նախօրեին ՉԺՀ–ն հաստատեց թույլ արտահանման տվյալներից հետո առևտրային հաշվեկշռի կանխատեսումը, որն  առաջացրել է հանրապետության տնտեսական աճի դանդաղեցման տեմպերի վերաբերյալ ներդրողների անհանգստությունը։ ՉԺՀ–ի արտահանման և ներկրման ծավալը 2013թ.–ի հունիսին անսպասելիորեն «նստեց», միաժամանակ Չինաստանի արտահանումն առաջին անգամ տարեկան կտրվածքով 3,1 տոկոսով  նվազեց 2013թ.–ի հունվարից ի վեր. 2008–2009թթ.–ի գլոբալ ֆինանսական տնտեսական ճգնաժամի ժամանակներից սա ամենավատ ցուցանիշն է, իսկ ներկրումը նվազեց 0,7 տոկոսով` 2012թ.–ի հունիսի համեմատ։ –0–