Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Բեն Բեռնանկեն ապավինում է քաղաքական գործիչների` երկխոսության պատրաստ լինելուն

21.11.2012, 10:57
ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար խորհրդի նախագահ Բեն Բեռնանկեն կարծում է, որ հաջորդ` 2013թ.-ը կարող է «շատ լավ տարի» դառնալ ամերիկյան տնտեսության համար, սակայն միայն այն դեպքում, եթե քաղաքական գործիչները կարողանան համաձայնության գալ և «ֆիսկալային ճեղքվածք» թույլ չտալ, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով Reuters-ին:
Բեն Բեռնանկեն ապավինում է քաղաքական գործիչների` երկխոսության պատրաստ լինելուն

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար խորհրդի նախագահ Բեն Բեռնանկեն կարծում է, որ հաջորդ` 2013թ.-ը կարող է «շատ լավ տարի» դառնալ ամերիկյան տնտեսության համար, սակայն միայն այն դեպքում, եթե քաղաքական գործիչները կարողանան համաձայնության գալ և «ֆիսկալային ճեղքվածք» թույլ չտալ, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով Reuters-ին:

Տնտեսագետը կոչ է արել կենտրոնական բանկին իրականացնել մտածված երկարաժամկետ նախագծեր: Դա թույլ կտա դաշնային բյուջեն ճիշտ ուղու վրա կանգնեցնել և այն զերծ պահել «հանդիպակաց քամուց»:

Բեռնանկեն նաև ավելացրել է, որ «ֆիսկալային ճեղքվածքը», որը սպառնում է ԱՄՆ-ին, կարող է բացասաբար անդրադառնալ ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման ծրագրերի վրա:

ԴՊՀ-ի ղեկավարն ընդգծել է, որ միայն քաղաքական գործիչները կարող են կանխել իրադարձությունների նման շրջադարձը, իսկ անորոշությունը, տարաձայնությունները և ուշացումները, ընդհակառակը, կործանարար կանդրադառնան հետագայում տնտեսության վրա: Միաժամանակ ֆինանսական պարզության հարցում համագործակցությունը և «ստեղծարարությունը» թույլ է տալիս հուսալ, որ նոր տարին ԱՄՆ-ի համար շատ լավը կդառնա:

Նահանգների իրավիճակը ոչ լավ կերպով է դասավորվում: Ամերիկյան տնտեսությունը երրորդ եռամսյակում աճել է չափավոր 2 տոկոսով, սակայն գործազրկությունը կանխատեսումներից բարձր է մնում: -0-