Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Բարոզու. «ԱՄՆ–ի և ԵՄ–ի ազատ առևտուրը կփոխի տնտեսության վիճակը»

17.06.2013, 18:57
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն կարծում է, որ ԵՄ–ի և ԱՄՆ–ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրն արմատապես կփոխի տնտեսության իրավիճակը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Բարոզու. «ԱՄՆ–ի և ԵՄ–ի ազատ առևտուրը կփոխի տնտեսության վիճակը»
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն կարծում է, որ ԵՄ–ի և ԱՄՆ–ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրն արմատապես կփոխի տնտեսության իրավիճակը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Սպասվում է, որ Հյուսիսայի Իռլանդիայում «ութնյակի» գագաթնաժողովի շրջանակում շրջանակային համաձայնագիր կկնքվի ԱՄՆ–ի և ԵՄ–ի միջև ազատ առևտրի շուրջ բանակցություններ սկսելու մասին։

«Դա կարող է իրավիճակն արմատապես փոխել ոչ միայն անդրատլանտյան տարածաշրջանում, ԱՄՆ–ում և Եվրոպայում, այլև ողջ աշխարհում։ Ես պնդում եմ, որ գլխավորը երկու կողմերի քաղաքական կամքի առկայությունն է»,– ասել է Բարոզուն։-0-