Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 800 մլրդ դոլարով. Forbes
04.03.2013,
19:56
Forbes ամսագրի վարկանիշում ընդգրկված աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կապիտալը 2013 թվականին կազմել է 5.4 տրլն դոլար` նախորդ տարվա 4.6 տրիլիոնի դիմաց, հաղորդում է Փրայմը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Forbes ամսագրի վարկանիշում ընդգրկված աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կապիտալը 2013 թվականին կազմել է 5.4 տրլն դոլար` նախորդ տարվա 4.6 տրիլիոնի դիմաց, հաղորդում է Փրայմը։
Այս տարի ցուցակը համալրվել է 210 ազգանուններով և հասել 1426–ի։
Աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը 2013 թվականին կրկին բաժին է ընկել մեքսիկացի հեռահաղորդակցային մագնատ Կառլոս Սլիմին (Carlos Slim), ում կարողությունը գնահատվում է 73 միլիարդ դոլար։ Նրան հետևում է Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսը` 67 միլիարդ դոլարով։
Ցուցակի երրորդ տեղը բաժին է հասել իսպանացի ձեռնարկատեր, Inditex բիզնես–խմբի հիմնադիր և նախկին նախագահ Ամանսիո Օրտեգային, ում կարողությունը մեկ տարում ավելացել է 19.5 միլիարդ դոլարով` մինչև 57 միլիարդ դոլար։ Կապիտալի ավելացումը թույլ է տվել Օրտեգային 53.5 միլիարդ եվրո ունեցող Ուորեն Բաֆեթին (Warren Buffett) տեղափոխել չորրորդ տեղ։
Միլիարդատերերի հայրենիքը հիմնականում շարունակում է մնալ ԱՄՆ–ն, որտեղ բնակվում են մոլորակի 442 ամենահարուստ մարդիկ։ Երկրորդ տեղում է Ասիան` 386 միլիարդատերերով։ Եվրոպան զբաղեցրել է երրորդ տեղն այն տարածաշրջանների թվում, որտեղ բնակվում են առավելագույն թվով հարուստ մարդիկ (366 մարդ)։ -0