Barclays-ը կարող է աշխատանքից հեռացնել մինչև 2 հազար մարդու` տնտեսելով $3,16 մլրդ. FT
11.02.2013,
12:04
Barclays բրիտանական բանկային հսկան մտադիր է կրճատել իր ներդրումային բանկային ստորաբաժանման մինչև 2 հազար աշխատակցի և բանկի տարեկան ծախսերը տնտեսել 2 մլրդ ֆունտ ստեռլինգով (3,16 մլրդ դոլար), հաղորդում է Financial Times պարբերականը` հղում անելով բանկային շրջանակների աղբյուրներին։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Barclays բրիտանական բանկային հսկան մտադիր է կրճատել իր ներդրումային բանկային ստորաբաժանման մինչև 2 հազար աշխատակցի և բանկի տարեկան ծախսերը տնտեսել 2 մլրդ ֆունտ ստեռլինգով (3,16 մլրդ դոլար), հաղորդում է Financial Times պարբերականը` հղում անելով բանկային շրջանակների աղբյուրներին։
Ծախսերի ծավալի նվազումն ուղղված է Ասիայում Barclays մի քանի ներդրումային բանկային գործառնությունների կրճատմանը, ինչպես նաև մասնավոր հաճախորդներին և Եվրոպայի որոշ երկրների, օրինակ` Իտալիայի, առտևրային կազմակերպությունների ծառայությունների մատուցման բնագավառում բանկի գործունեության մասնակի կրճատմանը։
Ակնկալվում է, որ այդ միջոցները կներառվեն բանկի գործունեության վերակազմավորման ծրագրում, որի մասին կհայտարարվի երեքշաբթի` փետրվարի 12–ին։
Ներդրողները նաև հուսով են, որ Barclays–ի զարգացման նոր ռազմավարությունը բրիտանական ֆինանսական կազմակերպության կապիտալ բազայի ամրապնդում կենթադրի։ 2012թ.–ի նոյեմբերին բանկը 3 մլրդ դոլարի չափով արժեթղթեր թողարկեց, սակայն, ըստ փորձագետների, այն ստիպված է ևս 9 մլրդ դոլարով ավելացնել, այսպես կոչված, պայմանական կապիտալը Մեծ Բրիտանիայի կարգավորիչների պահանջները գոհացնելու համար։
Լոնդոնում հիմնված Barclays բանկը հիմնադրվել է 1960թ.–ին։ Ներկա պահին Barclays–ը Մեծ Բրիտանիայի խոշորագույն և աշխարհի ֆինանսական ու բանկային խմբերից մեկն է։ –0–