ԱՄՆ–ից և ՉԺՀ–ից ստացված բացասական տվյալների հետևանքով նավթի համաշխարհային գները նվազել են
21.06.2013,
10:16
Ինչպես վկայում են առուվաճառքների տվյալները, նավթի համաշխարհային գները հինգշաբթի` հունիսի 20–ին, նվազել են, երբ հրապարակվել են ԱՄՆ–ի և ՉԺՀ–ի մակրոտնտեսական բացասական տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Ինչպես վկայում են առուվաճառքների տվյալները, նավթի համաշխարհային գները հինգշաբթի` հունիսի 20–ին, նվազել են, երբ հրապարակվել են ԱՄՆ–ի և ՉԺՀ–ի մակրոտնտեսական բացասական տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 3,97 դոլարով` բարելի դիմաց հասնելով 102,15 դոլարի։ WTI թեթև նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 2,84 դոլարով` բարելի դիմաց կազմելով 95,40 դոլար։
ԱՄՆ–ում առաջանցիկ ինդիկատորների ինդեքսը մայիսին ավելացել է 0.1 տոկոսով` հուսախաբ անելով վերլուծաբաններին, ովքեր 0.2 տոկոս աճ էին կանխատեսել։ Բացասական ֆոնը ավելացրել է Չինաստանի արդյունաբերության ոլորտի գործարար ցուցիչը։ HSBC–ի հաշվարկած ինդիկատորը նվազել է մինչև ինն ամիսների ընթացքում գրանցված ամենացածր նիշը` 48,3 կետ` մայիսի 49,2–ի դիմաց։ Վերլուծաբանները սպասում էին, որ ցուցանիշը կնվազի մինչև 49.1 կետը։
«Այն փաստը, որ չինական կառավարությունը առաջնահերթություն է տալիս կառուցվածքային փոփոխություններին, չի բարելավում իրավիճակը, ավելին` ցույց է տալիս, որ առաջիկայում տնտեսական ակտիվությունը թույլ կլինի»,– ենթադրում են J.P. Morgan–ի վերլուծաբանները, որոնց խոսքն է մեջբերում MarketWatch գործակալությունը։-0-