ԱՄՆ-ում կեղծ ապահովագրական ցանցի կազմակերպիչ Դավիթ Միրզոյանն ընդունել է իր մեղքը
29.10.2012,
11:04
Նյու Յորքում ԽՍՀՄ-ից մեկնածների կազմակերպած, այսպես կոչված, «ապահովագրական հանցավոր խմբավորման» առանցքային գործող անձանցից մեկը՝ Դավիթ Միրզոյանը, ով ավելի քան 100 միլիոն դոլար էր հափշտակել՝ օգտագործելով խարդախ ցանցը, իրեն մեղավոր է ճանաչել, հաղորդում է Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազ Պրիտ Բհարայի գրասենյակը:
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նյու Յորքում ԽՍՀՄ-ից մեկնածների կազմակերպած, այսպես կոչված, «ապահովագրական հանցավոր խմբավորման» առանցքային գործող անձանցից մեկը՝ Դավիթ Միրզոյանը, ով ավելի քան 100 միլիոն դոլար էր հափշտակել՝ օգտագործելով խարդախ ցանցը, իրեն մեղավոր է ճանաչել, հաղորդում է Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազ Պրիտ Բհարայի գրասենյակը:
«Դավիթ Միրզոյանը դատավոր Հենրի Պիտմենի առջև ընդունել է իր մեղքը»,- ասվում է դատախազության մամուլի հաղորդագրության մեջ, որում հաստավում է, որ հանցավոր խմբավորումը «մակաբույծ գործունեություն է ծավալել ԱՄՆ-ի ապահովագրական համակարգում», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազի՝ սա Նյու Յորքի պատմության մեջ բժշկական ապահովագրության հետ կապված ամենախոշոր խարդախությունն է, որին մասնակցել է մոտ 100 գոյություն չունեցող բուժհաստատություն:
ԱՄՆ իշխանությունները 2010թ. նոյեմբերին հայտարարեցին 73 անձանց նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին՝ նրանց մեղադրելով անձնական տվյալների հափշտակման, կեղծ վարկային քարտերի հետ խարդախությունների, մաքսանենգ ծխախոտի և կեղծ դեղորայքի վաճառքի մեջ:
Ինչպես հայտնի է դառնում քննության փաստաթղթերից, մեղադրյալների մեծ մասը ԱՄՆ են մեկնել Հայաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից: Սկսած 2006թ.-ից՝ մեղադրյալները ԱՄՆ-ի 25 նահանգներում 118 կլինիկա է ունեցել, որոնք իրականում գոյություն չեն ունեցել, սակայն կանոնավոր կերպով իրական բժիշկների անունից, որոնց տվյալները գողացվել էին, ապահովագրական փոխհատուցումներ են ձևակերպել։
Միրզոյանին սպառնում է 75 տարվա բանտարկություն: Պատժի չափը նրան կհայտարարվի 2013թ. փետրվարի 6-ին:--0--