ԱՄՆ ներմուծված նավթի ցուցանիշը 2012 թվականին նվազագույնն է եղել վերջին 15 տարինների ընթացքում
28.02.2013,
11:10
ԱՄՆ-ն 2012թ.-ին 5 տոկոսով նվազեցրել է նավթի ներմուծումը` հասցնելով օրական 8,492 մլն բարելի, ինչը վերջին 15 տարիների նվազագույն մակարդակն է համարվում, տեղեկացրել է Dow Jones գործակալությունը` վկայաբերելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության (Energy Information Administration — EIA) տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ն 2012թ.-ին 5 տոկոսով նվազեցրել է նավթի ներմուծումը` հասցնելով օրական 8,492 մլն բարելի, ինչը վերջին 15 տարիների նվազագույն մակարդակն է համարվում, տեղեկացրել է Dow Jones գործակալությունը` վկայաբերելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության (Energy Information Administration — EIA) տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ներմուծվող նավթի շարունակական կրճատումը բացատրվում է այն հանգամանքով, որ ԱՄՆ-ն ավելացնում է սեփական արդյունահանումը։ Անցյալ տարվա դեկտեմբերին երկիրը 13 տոկոսով նվազեցրել էր նավթի ներմուծումը, ինչը 1997թ.-ից ի վեր ամենացածր ամսական մակարդակն է:
ԱՄՆ նավթի առաջատար վաճառողը Կանադան է, որը տարեկան մատակարարումներն ավելացրել է միջինը 8 տոկոսով` հասցնելով օրական 2,4 մլն բարելի: Երկրորդ տեղում է Սաուդյան Արաբիան։ Նավթի խոշոր մատակարարներ են նաև Վենեսուելան և Մեքսիկան:
Ըստ EIA փորձագետների, ԱՄՆ-ն 2013թ.-ին, անցյալ տարվա համեմատ, 14 տոկոսով կավելացնի նավթի արդյունահանումը` օրական հասցնելով ռեկորդային 7,3 մլն բարելի, իսկ 2014թ.-ին` ևս 8 տոկոսով` օրական մինչև 7,9 մլն բարելի: Այսպիսով, առաջիկա երկու տարվա ընթացքում երկրում նավթի արդյունահանումը կարող է աճել 23 տոկոսով` 2012թ.-ին գրանցված օրական 6,4 մլն բարել մակարդակի դիմաց: Նման աճը հնարավոր է դարձել տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ, որոնք նավթարդյունահանողներին թույլ են տալիս Տեխասում, Հյուսիսային Դակոտայում և Մոնտանա ամերիկյան նահանգներում ածխաջրածին արդյունահանել թերթաքարերի պինդ ֆորմացիաներում: -0-