Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

ԱՄՆ ԴՊՀ–ն բազային զեղչված տոկոսադրույքը պահպանել է 0–0,25% միջակայքում

01.08.2013, 12:55
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) որոշում է կայացրել առանցքային զեղչված դրույքը պահապանել տարեկան 0–0,25% միջակայքում, ասվում է ԴՊՀ հաղորդագրության մեջ, որը տարածվել է Բաց շուկայի գործառնությունների կոմիտեի (FOMC) այսօրվա եզրափակիչ նիստից հետո։ Այդ որոշումը կանխատեսվում էր վերլուծաբանների մեծամասնության կողմից։
ԱՄՆ ԴՊՀ–ն բազային զեղչված տոկոսադրույքը պահպանել է 0–0,25% միջակայքում
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) որոշում է կայացրել առանցքային զեղչված դրույքը պահապանել տարեկան 0–0,25% միջակայքում, ասվում է ԴՊՀ հաղորդագրության մեջ, որը տարածվել է Բաց շուկայի գործառնությունների կոմիտեի (FOMC) այսօրվա եզրափակիչ նիստից հետո։ Այդ որոշումը կանխատեսվում էր վերլուծաբանների մեծամասնության կողմից։

2013թ.–ի հուլիսի 30–31–ը կայացած նիստից հետո ԴՊՀ–ն նոր որոշումներ չի ընդունել` միաժամանակ նշելով, որ շարունակում է հետևել երկրի տնտեսական իրավիճակի զարգացմանը։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վերջին ամիսներին ԱՄՆ–ի տնտեսության աճը «շարունակում է չափավոր տեմպով»։ Ավելացել է ներդրումների ծավալը, ինչպես նաև անշարժ գույքի հատվածում աճ է նկատվել։ Գործազրկության մակարդակը նախկինի պես բարձր է մնում, սակայն ԴՊՀ–ն «աշխատաշուկայի իրավիճակի որոշակի բարելավում է» նկատում։ Գնաճի մակարդակը ԴՊՀ սպասելիքներից ցածր է գտնվել, հաղորդում է РБК–ն։

ԴՊՀ–ն կանխատեսում է, որ բազային դրույքը հավանաբար կմնա «բացառապես ցածր մակարդակներում» այնքան ժամանակ, քանի դեռ գործազրկության մակարդակը կկազմի 6,5 տոկոս և ավելի։ Գերատեսչությունը 2008թ.–ի դեկտեմբերից ի վեր առանցքային դրույքը գրեթե զրոյական մակարդակում է պահում։ Բացի այդ, ԴՊՀ–ն կշարունակի ամսական 45 մլրդ դոլար ծավալով հիփոթեքով ապահովված արժեթղթեր գնել «մինչև աշխատանքի շուկայի իրավիճակի վերաբերյալ կանխատեսումների զգալի բարելավումը»։  Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ ԴՊՀ–ն կարող է կրճատել արժեթղթերի գնման ծավալները  և կսկսի նվազագույնի հասցնել ամերիկյան տնտեսության խթանման ծրագիրը։

Գերփափուկ դրամավարկային քաղաքականության պահպանման օգտին է քվեարկել FOMC–ի տասը անդամներից ութը։ Դեմ է հանդես եկել Կանզաս Սիթիի դաշնային պահուստային բանկի նախագահ Էսթեր Լ. Ջորջը, ով մտավախություն ունի, որ նման քաղաքականության անցկացումը հետագայում տնտեսության անհավասարակշռության կարող է հանգեցնել։ –0–