Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Շվեյցարիան մերժել է իր աշխատաշուկան բացել Խորվաթիայի համար

17.02.2014, 10:21
Շվեյցարիայում անցկացված հանրաքվեից հետո, երբ երկրի քաղաքացիները քվեարկեցին ԵՄ երկրների հետ իմիգրացիոն քվոտաներ մտցնելու օգտին, Շվեյցարիայի կառավարությունը հրաժարվեց Խորվաթիայի հետ ազատ աշխատաշուկայի մասին համաձայնագիր ստորագրել, հաղորդում է ՌԲԿ-ն։
Շվեյցարիան մերժել է իր աշխատաշուկան բացել Խորվաթիայի համար
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Շվեյցարիայում անցկացված հանրաքվեից հետո, երբ երկրի քաղաքացիները քվեարկեցին ԵՄ երկրների հետ իմիգրացիոն քվոտաներ մտցնելու օգտին, Շվեյցարիայի կառավարությունը հրաժարվեց Խորվաթիայի հետ ազատ աշխատաշուկայի մասին համաձայնագիր ստորագրել, հաղորդում է ՌԲԿ-ն։

Երկու երկրների պատվիրակությունները համապատասխան պայմանավորվածություն էին ձեռք բերել անցյալ տարի, այն բանից հետո, երբ Խորվաթիան պաշտոնապես դարձավ ԵՄ անդամ։ Սակայն Շվեյցարայի խանությունները հայտարարեցին, որ այդ համաձայնագիրը ստորագրելու պարտավորությունն ուժը կորցրել է անցյալ շաբաթ տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ, հաղորդում է BBC-ն։

Շվեյցարիան ԵՄ անդամ չէ, սակայն մտնում է Եվրոպական տնտեսական գոտու մեջ և կատարում է ԵՄ մի շարք նորմեր, այդ թվում` ազատ տեղաշարժի վերաբերյալ։

Շվեյցարիայի տնտեսությունը զգալիորեն կախված է արտերկրյա աշխատուժից։ Արտասահմանցիները երկրի բնակչության մոտ 20 տոկոսն են կազմում։--0--