Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

05.11.2013, 10:31
Առուվաճառքի տվյալները վկայում են, որ նավթի համաշխարհային գները երկուշաբթի` նոյեմբերի 4–ին, բարձրացել են, քանի որ տեղեկություններ են հրապարակվել, որ շուտով վերականգնվելու են Լիբիայում արտահանվող նավթի մատակարարումները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նավթի համաշխարհային գները բարձրացել են
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Առուվաճառքի տվյալները վկայում են, որ նավթի համաշխարհային գները երկուշաբթի` նոյեմբերի 4–ին, բարձրացել են, քանի որ տեղեկություններ են հրապարակվել, թե շուտով վերականգնվելու են Լիբիայում արտահանվող նավթի մատակարարումները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.01 դոլարով` մինչև 94,62 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.32 դոլարով` մինչև 106,23 դոլար մեկ բարելի դիմաց։

Նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ Լիբիայի Sharara հանքավայրում արդյունահանումը կրճատվել է 50 տոկոսով` օրական մինչև մոտ 150 հազար բարել աշխատողների գործադուլի կապակցությամբ։ Երկուշաբթի լիբիական պետական նավթարդյունահանող ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Լիբիան առաջիկայում կվերականգնի մատակարարումները երկու տերմինալներից։

«Տեղեկություններն այն մասին, որ Լիբիան կավելացնի նավթի մատակարարումները, վարընթաց ազդեցություն կունենա շուկայի վրա»,– ասում է Strategic Energy & Economic Research–ի նախագահ Մայքլ Լինչը (Michael Lynch), ում խոսքն է մեջբերում Bloomberg գործակալությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Առուվաճառքների դինամիկայի վրա ազդել է նաև դոլարի փոխարժեքի նվազումը եվրոյի նկատմամբ։ Ամերիկյան արժույթի գինը նվազել է ԱՄՆ–ի արդյունաբերական ապրանքների պատվերների ծավալների` սպասվածից ավելի փոքր աճի ֆոնին։ Դա հանգեցրել է շահարկումների, թե Դաշնային պահուստային համակարգը պահպանում է խթանման ծրագրի նախկին ծավալները։ -0-