Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Ռուսաստանն արգելք է սահմանել Մոլդովայից խոզի մսի պատրաստի արտադրանքի մատակարարումների վրա

08.04.2014, 12:42
Ռուսաստանը երեքշաբթի արգելք է սահմանել Մոլդովայից խոզի մսից պատրաստի արտադրանքի ներկրման նկատմամբ, «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել Ռոսսելխոզնադզորի ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն։

Ռուսաստանն արգելք է սահմանել Մոլդովայից խոզի մսի պատրաստի արտադրանքի մատակարարումների վրա
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը երեքշաբթի արգելք է սահմանել Մոլդովայից խոզի մսից պատրաստի արտադրանքի ներկրման նկատմամբ, «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել Ռոսսելխոզնադզորի ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն։

Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը բազմիցս սահմանում կատարած ստուգումների ընթացքում մոլդովական ապրանքների տեսքով Եվրոպական միության երկրների արտադրանք է հայտնաբերել։ Գերատեսչությունը հայտնում էր նաև ՌԴ Եվրամիությունից մաքսանենգ խոզի մսի ներկրման կանխարգելման մասին, որը փորձում էին անցկացնել որպես տարանցիկ ապրանք Լատվիայից դեպի Ուկրաինա` խոզի միսը ներկայացնելով որպես թռչնամիս, հաղորդում է Փրայմը։

Ներկայում ՌԴ խոզի մսի մատակարարումներն արգելված են Եվրամիության բոլոր երկրներից Լիտվայում և Լեհաստանում խոզի աֆրիկյան ժանտախտի վիրուսի բռնկման պատճառով։ Բացի այդ, երկուշաբթի արգելք է դրվել Լիտվայից և Լեհաստանից ներկրվող մսի պատրաստի արտադրանքի ներկրման վրա։ -0-