Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Իտալիայի կառավարությունը փրկում է Հռոմը սնանկացումից

03.03.2014, 11:40
Իտալիայի կառավարությունը նորմատիվային օրենք է ընդունել «տեղական ինքնակառավարման գերատեսչությունների» մասին, որը մարզերի մակարդակով ծախսերի նվազեցում է նախատեսում, գրում է vestifinance.ru–ն` հղում անելով Հռոմում տպագրվող «Ռեպուբլիկա» թերթին։  
Իտալիայի կառավարությունը փրկում է Հռոմը սնանկացումից
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Իտալիայի կառավարությունը նորմատիվային օրենք է ընդունել «տեղական ինքնակառավարման գերատեսչությունների» մասին, որը մարզերի մակարդակով ծախսերի նվազեցում է նախատեսում, գրում է vestifinance.ru–ն` հղում անելով Հռոմում տպագրվող «Ռեպուբլիկա» թերթին։  

Հավանության արժանացած օրենքը նախատեսում է միջոցներ, որոնք կոչված են «առողջացնելու» տնտեսական վիճակը, նրանք 500 մլն եվրոյով բյուջեի համալրում են երաշխավորում։

Ավելի վաղ Իտալիայի մայրաքաղաքի քաղաքապետը հայտարարել էր, որ Հռոմը կարող է առաջիկա ամիսներին տուժել սնանկացումից, եթե երկրի ղեկավարությունը քաղաքապետարանի գանձարանի ծախսերի կրճատմանն ուղղված միջոցներ չձեռնարկի։

«Արդեն մարտին մենք չենք կարող աշխատավարձ տալ 25 հազար պետծառայողի, վառելիքով ապահովել և հոգալ մանկապարտեզների կարիքները», – «Ռեպուբլիկան» մեջբերում է քաղաքապետի խոսքերը։ –0–