Չինական ընկերությունները մտադիր են մասնակցել Ռուսաստանում ածխի հանքավայրերի մշակման աճուրդներին
22.10.2013,
10:30
Չինական ընկերությունները մտադիր են մասնակցել Ռուսաստանում ածխի հանքավայրերի մշակման աճուրդներին, լրագրողներին հայտնել է Բնական պաշարների նախարար Սերգեյ Դոնսկոյը։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չինական ընկերությունները մտադիր են մասնակցել Ռուսաստանում ածխի հանքավայրերի մշակման աճուրդներին, լրագրողներին հայտնել է Բնական պաշարների նախարար Սերգեյ Դոնսկոյը։
Ըստ նրա` «հենց որ աճուրդները հայտարարվեն, գիտեմ` չինական ընկերությունները կմասնակցեն այդ ածխային առուվաճառքներին»։
Նա ընդգծել է, որ ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե «չինական ընկերություններին կբավարարե՞ն աճուրդների պայմանները, թե ոչ»։ «Սկզբունքորեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում, իսկ մենք ոչ թե չինացիների, այլ ընդհանուր առմամբ նախագիծ ենք մշակում մեր սահմանած խնդիրները լուծելու համար»,– ասել է Դոնսկոյը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Այս տարի, ինչպես և նախորդ տարի, արտադրանքի գների անկումը` ի պատասխան համաշխարհային պահանջարկի նվազման, ստիպում է ածխային ընկերություններին կորուստներ կրել, նվազեցնել ներդրումային ծրագրերը, օպտիմալացնել գործունեությունը և խուսափել ոչ պրոֆիլային ակտիվներից։ Այսպես, «Կուզբասսռազրեզուգոլը» նվազեցրել է ներդրումները չորս անգամ, «Կուզբասի վառելիքային ընկերությունը» ծախսերի օպտիմալացման համար վաճառել է քեփթիվային օպերատորին, իսկ «Մեչելը»` մի շարք ակտիվներ երկրում և արտասահմանում։ Փորձագետները, թեև խոսում են ածխի գնային «հատակի» հասնելու մասին, շուկայի արմատական վերականգնում հաջորդ տարի չեն ակնկալում։
Հուլիսի վերջին Պրիմորյեի մարզպետ Վլադիմիր Միկլուշևսկին դադարեցրել է միջազգային ածխային տերմինալի կառուցումը Սլավյանկինսկիի նավաշինական գործարանի բազայում, որի դեմ են հանդես եկել գյուղի բնակիչները։ Բնակիչների կարծիքով նման օբյեկտի կառուցումը վնաս կհասցնի միջավայրի էկոլոգիային։ -0-