Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Ստամբուլում Բոսֆորի նեղուցի տակ Ասիան և Եվրոպան կապող թունել են բացել

30.10.2013, 12:07
Ստամբուլում պաշտոնապես բացել են Բոսֆոր նեղուցի տակ գտնվող առաջին երկաթուղային թունելը, որը կապում է Ասիան Եվրոպային, հաղորդում է Reuters գործակալությունը։ Թունելը բացվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90–րդ տարեդարձի օրը։ Գնացքի առաջին ուղևորը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն է եղել, գրում է ՌԲԿ–ն։

Ստամբուլում Բոսֆորի նեղուցի տակ Ասիան և Եվրոպան կապող թունել են բացել
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ստամբուլում պաշտոնապես բացել են Բոսֆոր նեղուցի տակ գտնվող առաջին երկաթուղային թունելը, որը կապում է Ասիան Եվրոպային, հաղորդում է Reuters գործակալությունը։ Թունելը բացվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90–րդ տարեդարձի օրը։ Գնացքի առաջին ուղևորը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն է եղել, գրում է ՌԲԿ–ն։

Ստամբուլի եվրոպական և ասիական հատվածներն իրար կապող երկաթուղային թունելը փորձարկվել էր 2013 թ.–ի օգոստոսին։ Թունելի երկարությունը 13,6 կմ է, առավելագույն խորությունը` 56 մ։

Թունելի վերջնական շինարարությունը բազմաթիվ անգամ տեղափոխվել է։ Այնուամենայնիվ, այն դարձավ Ստամբուլում առաջին ավարտված մեգանախագիծը։

Թունելը 5 մլրդ դոլար արժողությամբ «Մարմարեյ» ավելի մաշստաբային նախագծի մի մասն է։ Այդ նախագիծը գոյություն ունեցող քաղաքամերձ երկաթուղային համակարգի արդիականացում է նախատեսում։ Կառավարության ծրագրերի համաձայն` 76 կմ երկարություն ունեցող երկաթուղուց ամեն օր օգտվելու է 1,5 մլն մարդ։

Բոսֆորի տակ գտնվող երկաթուղու գնացքների երթևեկության հաճախականությունը կլինի 2 րոպե, թունելի թողունակությունը օրական 75 հազար ուղևոր է։

Թունելի շինարարությունը սկսվել է 2004 թ.–ին թուրք–ճապոնական կոնսորցիումի կողմից։ Թունելի շինարարությունը ֆինանսավորել են Միջազգային համագործակցության ճապոնական բանկն (JBIC)  ու Եվրոպական ներդրումային բանկը (EIB)։

Նշենք, որ այս թունելի շինարարությունը սկզբից բավականին բարդ նախագիծ էր երկրաբանական տեսակետից, քանի որ նեղուցը սեյսմիկ ակտիվ գոտում է գտնվում։

Միաժամանակ թունելի շինարարության գաղափարի մասին դեռ 19–րդ դարում առաջին անգամ նշել է Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ–Մեջիդը։–0–