Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Մեծ Բրիտանիայում խոշոր դինոզավրի կմախքն աճուրդում վաճառվել է 650 հազար դոլարով

28.11.2013, 14:36
Մեծ Բրիտանիայում խոշոր դինոզավրի կմախքն աճուրդում վաճառվել  650 հազար դոլարով, հաղորդում է Associated Press–ը։ «Միստի» անունով դինոզավրի կմախքն ունի 17 մ երկարություն (գլխից մինչև պոչը) և 6 մ բարձրություն։ Այն հայտնաբերվել է Վայոմինգ ամերիկյան նահանգի քարհանքում և գտնվում է գրեթե իդեալական վիճակում։ Սկզբում պեղած կմախքը հետազոտության համար ուղարկվել է Նիդեռլանդներ, որից հետո հայտնվել է Մեծ Բրիտանիայում, որտեղ էլ հավաքվել է գիտնականների կողմից։
Մեծ Բրիտանիայում խոշոր դինոզավրի կմախքն աճուրդում վաճառվել է 650 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայում խոշոր դինոզավրի կմախքն աճուրդում վաճառվել  650 հազար դոլարով, հաղորդում է Associated Press–ը։ «Միստի» անունով դինոզավրի կմախքն ունի 17 մ երկարություն (գլխից մինչև պոչը) և 6 մ բարձրություն։ Այն հայտնաբերվել է Վայոմինգ ամերիկյան նահանգի քարհանքում և գտնվում է գրեթե իդեալական վիճակում։ Սկզբում պեղած կմախքը հետազոտության համար ուղարկվել է Նիդեռլանդներ, որից հետո հայտնվել է Մեծ Բրիտանիայում, որտեղ էլ հավաքվել է գիտնականների կողմից։

Ըստ Սասեքս կոմսության աճուրդի տան սեփականատերերի` կմախքը գնվել է հաստատության կողմից, որի անունը դեռ չի հնչեցվում։ Այն ձեռք բերողն իր հերթին տեղեկացրել է, որ դինոզավրի կմախքը կներկայացվի ցուցադրության, հաղորդում է РБК–ն։ –0–