Համաշխարհային առևտրի ծավալը 2017թ.–ից տարեկան 8%–ով կավելանա. HSBC
10.06.2015,
15:04
Համաշխարհային առևտրի ծավալները 2017 թվականից կավելանան տարեկան մոտ 8 տոկոսով, ասվում է HSBC բանկի` համաշխարհային առևտրի զարգացման կանխատեսման (HSBC Trade Forecast) մեջ, հաղորդում է Փրայմը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային առևտրի ծավալները 2017 թվականից կավելանան տարեկան մոտ 8 տոկոսով, ասվում է HSBC բանկի` համաշխարհային առևտրի զարգացման կանխատեսման (HSBC Trade Forecast) մեջ, հաղորդում է Փրայմը։
«Թեև այդ թիվը դեռ ցածր է նախաճգնաժամային 9 տոկոսից, այն կարող է ավելանալ Համաշխարհային առևտրային կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրի ստորագրման հաշվին, ինչպես նաև Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ), Անդրատլանտյան ներդրումային գործընկերության (ԱՆԳ) և Տարածաշրջանային համակողմանի տնտեսական գործընկերության (ՏՀՏԳ) ստեղծման հաշվին»,– նշվում է կանխատեսման մեջ։ 2012–ից 2014 թվականներին աճի միջին մակարդակը կազմում էր 1.5 տոկոս։
HSBC–ի` համաշխարհային առևտրի զարգացման վերջին կանխատեսման համաձայն, մինչև 2016 թվականը զարգացած երկրները կարող են պահել գլոբալ առևտրի ծավալն առկա մակարդակում, ինչից հետո զարգացող շուկաների վերականգնումը, ինչպես նաև առևտրի ազատականացման մասին ակնկալվող ռազմավարական համաձայնագրերը կվերադարձնեն աճի տեմպերը նախաճգնաժամային մակարդակի։
«HSBC–ի` համաշխարհային առևտրի զարգացման կանխատեսման մեջ դիտարկված աշխարհի 25 տնտեսությունների թվում միջնաժամկետ հեռանկարում առևտրի առավել դինամիկ աճ է ակնկալվում Հնդկաստանում և Վիետնամում։ Այդ երկրներից արտահանվող ապրանքների գինը 2015–ից մինչև 2030 թվականները ենթադրաբար կաճի միջինը տարեկան ավելի քան 10 տոկոսով, քանի որ ասիական երկրները և մյուս զարգացող տնտեսությունները` Թուրքիան, Եգիպտոսը, Մեքսիկան և ԱՄԷ–ն, իրենցից առևտրի աճի խթանիչ են ներկայացնում։ Արտադրական–տեխնիկական նշանակության ապրանքների պահանջարկի հաշվին, հատկապես զարգացող շուկաներում, կշահեն արդյունաբերական սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ արտադրող և վաճառող ընկերությունները»,– նշվում է կանխատեսման մեջ։ -0-