IFC: Աշխարհում մոտ 200 միլիոն գործազուրկ կա
15.01.2013,
15:27
Աշխարհում մոտ 200 միլիոն գործազուրկ է ապրում։ Դրա վկայությունն են Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) «Աշխատատեղերի ստեղծման հարցում մասնավոր հատվածի դերի գնահատումը» ուսումնասիրության արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Աշխարհում մոտ 200 միլիոն գործազուրկ է ապրում։ Դրա վկայությունն են Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) «Աշխատատեղերի ստեղծման հարցում մասնավոր հատվածի դերի գնահատումը» ուսումնասիրության արդյունքները։
«Զարգացող երկրների անհրաժեշտ աշխատատեղերը կարելի է ստեղծել ավելի արագ, եթե քաղաքականության մշակման պատասխանատու անձինք և կազմակերպություններն իրենց գերակա խնդիրը դարձնեն հիմնական խոչընդոտների վերացումը մասնավոր ընկերությունների աճի ճանապարհից»,– ասվում է փաստաթղթում։
Ուսումնասիրության համաձայն, մասնավոր հատվածում աշխատատեղերի ստեղծման հարցում առավել լուրջ մարտահրավեր են հանդիսանում հետևյալ չորս արգելքները` թույլ ներդրումային միջավայրը, անբավարար ենթակառուցվածքը, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությունը, և ուսուցման ու հմտությունների պակասը: Այդ խնդիրների լուծումը թույլ կտա էապես ավելացնել աշխատատեղերի թիվը։
Ուսումնասիրությունը լույս է տեսել նախօրեին՝ որպես Համաշխարհային բանկի 2013թ. համաշխարհային զարգացման հաշվետվությանը ուղեկից զեկույց, որը լույս էր տեսել հոկտեմբերին և նվիրված էր աշխատատեղերի ուսումնասիրությանը: Մեկնարկի ժամանակ թողարկած համատեղ պաշտոնական հաղորդագրության մեջ մի քանի ֆինանսական հաստատություններն անմիջապես պարտավորվեցին աշխատել միասին՝ աշխատատեղերի ստեղծման խնդրին անդրադառնալու և միմյանց փորձից սովորելու նպատակով:
Համաշխարհային բանկի գնահատականով, միայն ազգաբնակչության աճի տեմպերից հետ չմնալու համար մինչև 2020 թվականը կպահանջվի ստեղծել 600 միլիոն աշխատատեղ, գլխավորապես, զարգացող երկրներում։ Այդ խնդրի լուծումը մասնավոր հատվածն է, որտեղ յուրաքանչյուր 10 տեղից ստեղծվում են 9 աշխատատեղ։
Ինչպես հայտարարեց IFC–ի գործադիր փոխնախագահ և կարգադրիչ–տնօրեն Ջին Յոնգ Քայը, գործազրկությունը գլոբալ ծավալի ճգնաժամ է, որը հատկապես սուր է զգացվում աղքատ երկրներում։
«Հանդիսանալով զարգացման խոշորագույն կազմակերպություն, որն աշխատում է մասնավոր հատվածի հետ, մենք կարծում ենք, որ աշխատատեղերի ստեղծումն աղքատության հաղթահարման ճիշտ ուղին է: Այն խթանելը զարգացող երկրներում մեր գերակա խնդիրն է»,– ասաց նա:
«Մասնավոր հատվածում աշխատատեղերի ստեղծման հարցում առավել լուրջ մարտահրավեր են հանդիսանում հետևյալ չորս արգելքները. թույլ ներդրումային միջավայրը, անբավարար ենթակառուցվածքը, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությունը, և ուսուցման ու հմտությունների պակասը:
Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները (ՄՓՄՁ) ամենաշատ աշխատատեղ ստեղծողներն են զարգացող երկրներում, սակայն նրանք նաև պակաս արդյունավետ են, ավելի քիչ են վճարում և շատ հնարավորություններ չեն առաջարկում իրենց աշխատողներին՝ վերապատրաստման և զարգացման նպատակների համար:
Զեկույցի հեղինակները կարծում են, որ ամենամեծ թվով աշխատատեղեր են ստեղծվում ընկերություններին սպասարկող մատակարարումների և իրացման շղթաներում, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրների ամենալուրջ խոչընդոտն էլեկտրաէներգիայի պակասն է։ Զբաղվածության մարտահրավերներն առավել լուրջ են կանանց և երիտասարդության շրջանում:
Ուսումնասիրման արդյունքում հայտնաբերվել է, որ տարեկան աշխատաշուկայում պոտենցիալ աշխատողների թիվն ավելանում է 45 միլիոնով։ Սակայն ուսումնասիրված ձեռնարկությունների մեկ երրորդից ավելին տարբեր երկրներում չի կարողացել այնպիսի աշխատողներ գտնել, ովքեր պիտանի կլինեն իրենց հմտություններով։
Հետազոտության առաջատար հեղինակներից մեկի` Ռոլանդ Միչելիշչի խոսքով` IFC-ն ու Համաշխարհային բանկն ունեն մի շարք ծրագրեր, որոնք կենտրոնացված են հմտությունների բացը լրացնելու վրա։
«Բայց մենք կարող ենք ավելին, ոչ միայն մենք և IFC-ն , այլ նաև զարգացման այլ կազմակերպություններ, անձինք, ռազմավարության մշակման պատասխանատուներ, և հենց մասնավոր հատվածը»,– ընդգծել է նա։
IFC-ի հաշվետվությունը հիմնվում է գրականության ծավալուն դիտարկման և ավելի քան 100 երկրի ավելի քան 45000 գործարարների փորձի, ինչպես նաև Հարավային Ասիայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում կատարված մակրո և միկրո օրինակների ուսումնասիրությունների վրա:
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ը համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածին: IFC-ը օգնում է զարգացող երկրներին ապահովել կայուն զարգացում, տրամադրելով ֆինանսավորում, մատուցելով խորհրդատվական ծառայություններ գործարարներին ու կառավարություններին, և մոբիլիզացնելով կապիտալ միջազգային ֆինանսական շուկաներում: 2012 ֆինանսական IFC-ի ներդրումները հասել են ռեկորդային շուրջ 20 միլիարդ դրամի՝ հնարավորություն տալով մասնավոր հատվածին ստեղծել աշխատատեղեր, ներդնել նորամուծություններ և լուծել համաշխարհային զարգացման առավել անհետաձգելի մարտահրավերները։-0-