Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Ռուսաստանի նախագահը սահմանափակել է կանխիկ ռուբլու արտահանումը ԵԱՏՄ

Երեկ, 10:00
Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար
Ռուսաստանի նախագահը սահմանափակել է կանխիկ ռուբլու արտահանումը ԵԱՏՄ

ԵՐԵՎԱՆ,26մարտի․/ԱՌԿԱ/.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար։

Իրավական տեղեկատվության պորտալում հրապարակված հրամանագրի համաձայն՝ ֆիզիկական անձինք ապրիլի 1-ից չեն կարողանա Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան արտահանել կանխիկ արժույթ, որը գերազանցում է 100 հազար դոլարին համարժեք գումարը՝ ըստ արտահանման օրվա Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքի։

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար սահմանափակումները գործում են անկախ գումարի չափից։ Նրանց համար արտահանումը թույլատրվում է միայն որոշ միջազգային օդանավակայանների միջոցով, որոնց ցանկը կհաստատվի լրացուցիչ։ Պարտադիր պայման է լինելու բանկային քաղվածքների կամ հաշիվներից միջոցների կանխիկացումը հաստատող այլ փաստաթղթերի առկայությունը։

Մայիսի 1-ից արգելվում է նաև 100 գրամից ավելի քաշով զտված ոսկու ձուլակտորների արտահանումը քաղաքացիների և կազմակերպությունների բոլոր կատեգորիաների համար։ Բացառություն է կազմում «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և Վլադիվոստոկի («Կնևիչի») օդանավակայաններով արտահանման համար՝ Դաշնային փորձաքննության գրասենյակի թույլտվության դեպքում։

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված է ԵԱՏՄ սահմաններից դուրս առանց քաշի սահմանափակման ոսկի արտահանելու հնարավորություն՝ սահմանված ընթացակարգերի պահպանման դեպքում։

Վարկային կազմակերպությունները կկարողանան արտահանել արժույթ և թանկարժեք մետաղներ առանց սահմանափակումների։