Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Եվրասիական զարգացման բանկը ակնկալում է, որ Հայաստանում վերաֆինանսավորման դրույքաչափը մինչև 2026 թ.-ի վերջը կնվազի՝ հասնելով մոտ 6,25%-ի

Երեկ, 21:35
Եվրասիական զարգացման բանկը ակնկալում է, որ մինչև 2026 թ.-ի վերջը ՀՀ-ում վերաֆինանսավորման դրույքաչափը կնվազի՝ հասնելով մոտ 6,25%-ի
Եվրասիական զարգացման բանկը ակնկալում է, որ Հայաստանում վերաֆինանսավորման դրույքաչափը մինչև 2026 թ.-ի վերջը կնվազի՝ հասնելով մոտ 6,25%-ի

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կանխատեսում է, որ Հայաստանում վերաֆինանսավորման դրույքաչափը մինչև 2026 թ.-ի վերջը կնվազի՝ հասնելով մոտ 6,25%-ի: Այս մասին հայտնել է ԵԱԶԲ վերլուծական աշխատանքների գծով տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 2023 թվականի հունիսից սկսած շարունակաբար նվազեցրել է վերաֆինանսավորման դրույքաչափը՝ այն աստիճանաբար 10,75%-ից հասցնելով 6,75%-ի 2025 թվականի փետրվարին։ Դեկտեմբերի 16-ին կարգավորողը դրույքաչափը նվազեցրել է ևս 0,25%-ով՝ սահմանելով 6,5%։

«ՀՀ Կենտրոնական բանկը կգործի հավասարակշռված, քանի որ պահպանվում են գնաճային ռիսկերը՝ պայմանավորված պարենի համաշխարհային գների հնարավոր աճով և արտաքին ու ներքին պահանջարկի գերտաքացմամբ»,- նշել է Կուզնեցովը։

ԵԱԶԲ-ի կանխատեսման համաձայն, 2027–2028 թթ. համար՝ դրույքաչափը կկայունանա 6%-ի շրջակայքում, ինչը կհամապատասխանի ՀՀ ԿԲ թիրախային միջակայքում գնաճի պահպանմանը և տարեկան մոտ 5–5,5% մակարդակում ՀՆԱ-ի աճի տեմպերի ապահովմանը երկարաժամկետ կայուն հիմքերի վրա։