Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

ԵԱԶԲ–ն հետաքրքրված է մասնակցել Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծին

Երեկ, 15:26
ԵԱԶԲ-ն Հայաստանից սպասում է կոնկրետ առաջարկներ մասնակցության վերաբերյալ
ԵԱԶԲ–ն հետաքրքրված է մասնակցել Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծին

ԱԼՄԱԹԻ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հետաքրքրված է մասնակցել Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծին, հայտարարեց ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը:

«Մենք հետաքրքրված ենք այս նախագծի ֆինանսավորմամբ։ Մենք մինչ օրս գումարներ ունենք ամրագրված այս նախագծին մասնակցելու համար, սակայն սպասում ենք հետադարձ կապի պրոֆիլային կառույցների ղեկավարներից։ Այժմ հույս կա, որ այս նախագծի շուրջ իրոք որոշակի ակտիվություն է սկսվել», — ասաց Մանդրոնը հինգշաբթի կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ ԵԱԶԲ-ն Հայաստանից սպասում է կոնկրետ առաջարկներ մասնակցության վերաբերյալ։ «Մենք ի սկզբանե ասել ենք, որ պատրաստ ենք նաև դրամաշնորհային միջոցներ հատկացնել նախապատրաստական միջոցառումների համար», — նշեց Մանդրոնը։

Երևանի մետրոպոլիտենի մասին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հիմնադրվել է 1981 թվականին։ Ներկայումս Երևանում գործում է մետրոյի 10 կայարան։ Մետրոպոլիտենի գծերի ընդհանուր երկարությունը 13,4 կմ է։

Նախատեսվում է կառուցել մետրոյի երկու նոր կայարան՝ «Աջափնյակ», ծրագրի արժեքը՝ 50 մլն դոլար, նախագիծն արդեն մշակված է, կապալառուն ընտրված է, լուծվում են ֆինանսավորման հարցերը, «Սուրմալու», որը գտնվում է տեխնիկատնտեսական հիմնավորման ընտրության, էսքիզի որոշման և հարակից տարածքի քաղաքաշինական հայեցակարգի մրցույթների կազմակերպման փուլում)։