Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ 2026 թ.-ին ՀՀ-ում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կպահպանվի 6,5%-ի միջակայքում

Այսօր, 10:43
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 17-ին երրորդ անգամ անընդմեջ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6.50% մակարդակում
ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ 2026 թ.-ին ՀՀ-ում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կպահպանվի 6,5%-ի միջակայքում

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կպահպանվի 6,5%-ի շրջակայքում։

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 17-ին երրորդ անգամ անընդմեջ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6.50% մակարդակում։ Չեն փոփոխվել նաև լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ մինչև 8.00%, և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքը՝ 5.00%:

«Փետրվարին գնաճն արագացել է մինչև 4,3%՝ տարեկան կտրվածքով (նախորդ ամսվա 3,8%-ի փոխարեն), միևնույն ժամանակ փետրվարին բազային գնաճն աճել է մինչև 4,7%՝ տարեկան կտրվածքով (նախորդ ամսվա 4,5%-ի փոխարեն)։

Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով գլոբալ գնաճի արագացման ռիսկերը՝ ինչպես գների աճի, այնպես էլ լոգիստիկայի բարդացման ու թանկացման հետևանքով»,- ասված է ԵԱԶԲ-ի շաբաթական մակրոակնարկում։