ԵԱՏՄ–ի ՀՆԱ–ն 2025թ․–ի արդյունքում ավելացել է 1,7% –ով․ Միշուստին
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ՀՆԱ-ն 2025 թվականի արդյունքներով աճել է 1,7%-ով, ինչն ավելին է, քան Եվրոպական միությունում (ԵՄ)։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
«Չնայած բարդ արտաքին իրավիճակին և գլոբալ շուկաներում ուժեղացող տուրբուլենտությանը, անցյալ տարվա արդյունքներով միության համախառն ներքին արդյունքն աճել է 1,7%-ով։ Սա նախկինի պես բարձր է, քան Եվրոպական միությունում»,- ասել է նա։
ՌԴ վարչապետի խոսքով՝ աճի դրայվերներն են դարձել արդյունաբերությունը, շինարարությունը, մանրածախ առևտուրը և գյուղատնտեսությունը։
Նա հիշեցրել է, որ 2025 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ միությունում համատեղ աշխատանքը լուրջ դիվիդենտներ է բերում, այդ թվում՝ կապված արդյունաբերական արտադրության և ընդհանուր տնտեսության արագացված աճի հետ, ինչպես նաև ընդլայնում է քաղաքացիների միջև շփման հնարավորությունները։
«Մեզ մոտ կառուցված է կարգավորման արդյունավետ վերազգային համակարգ, որն ապահովում է ոչ միայն տեխնիկական և վարչական արգելքների վերացումը, այլև տեղեկատվական թափանցիկությունը, այդ թվում՝ բիզնեսի համար, ինչը կարևոր է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի համար»,- հավելել է նա