ԵԱԶԲ–ում նշել են 2024թ․–ին Հայաստանի տնտեսության 5,7% –անոց աճի պայմանները
03.01.2024,
13:37
Ցուցանիշի աճի արագացումը կապված է նոյեմբերին գրանցված արդյունաբերության դինամիկայի հետ, ինչը հիմնականում պայմանավորված է ոսկերչական իրերի արտադրության աճով
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը 2024թ․–ին բարձրացվել է մինչև 5,7% ներքին պահանջարկի ամրապնդման, դրամական փոխանցումների ներհոսքի հետ կապված սպասումների բարելավման և խթանող բյուջետային քաղաքականության պայմաններում։ Այս մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ամենշաբաթյա մակրոտնտեսական ակնարկում։
«Հայաստանում տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով ավելացել է 9,4% – ով հունվար–նոյեմբերին 9,2% –ից հետո, որը գրանցվել է հունվար–հոկտեմբերին։ Ցուցանիշի աճի արագացումը կապված է նոյեմբերին գրանցված արդյունաբերության դինամիկայի հետ (տարեկան +23,8%՝ տարեկան +0,6%–ից հետո), ինչը հիմնականում պայմանավորված է ոսկերչական իրերի արտադրության աճով (նոյեմբերին տարեկան 13,7 անգամ)», – նշվում է ակնարկում։
Հայաստանի տնտեսական աճը 2023թ․–ի պետբյուջեում նախատեսված է 7%–ի չափով։ Կենտրոնական բանկի դեկտեմբերյան կանխատեսման համաձայն, Հայաստանի տնտեսության աճը 2023թ․–ին կկազմի 6,1%։ ԱՄՀ–ն 2024թ․–ին կանխատեսում է հայկական տնտեսության աճ՝ մինչև 5%–ի սահմաններում։–0–